Երևանի կենտրոնի բազմաբնակարաններում 1 քմ կարելի է գնել 428 000 դրամով

Երևանի կենտրոնի բազմաբնակարաններում 1 քմ կարելի է գնել 428 000 դրամով

PanARMENIAN.Net - 2013թ. հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18 241 գործարք, ինչը պակաս է ընթացիկ տարվա սեպտեմբերից 9,7 տոկոսով և ավելի է 4,8 տոկոսով 2012թ. հոկտեմբերից:

2013թ. հոկտեմբերին Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 64,5 % -ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Մայրաքաղաքում 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 20,4 %-ով, իսկ 2012թ. սեպտեմբերի համեմատ՝ աճել 16,3 տոկոսով:

Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2013-ի հոկտեմբերին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին շուկայական արժեքը 2013 թվականի սեպտեմբերի համեմատ նվազել է 2,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 4,7 տոկոսով:

Մայրաքաղաքի կենտրոնում 2013թ. հոկտեմբերին 1 քմ արժեքը կազմել է 428 հազար դրամ, Արաբկիր վարչական շրջանում՝ 356,5 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 282,6 հազար դրամ, Նորք-Մարաշում՝ 251,8 հազար դրամ, Ավանում՝ 260 հազար դրամ, Էրեբունիում՝ 249,5 հազար դրամ, Շենգավիթում՝ 255,1 հազար դրամ, Դավիթաշենում՝ 275 հազար դրամ, Աջափնյակում՝ 248,5 հազար դրամ: Ամենացածր գներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիայում (241,8 հազար դրամ) և Նուբարաշենում (153 հազար դրամ):

2013թ. հոկտեմբերին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 404 բնակարան, որոնց քանակը 2013թ. սեպտեմբերի համեմատ պակաս է 2,7 %-ով և 4.7 տոկոսով ավելի է 2012թ. հոկտեմբերի համեմատ: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2013թ. հոկտեմբերին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. սեպտեմբերի համեմատ, աճել են 0,1 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---