12  06.12.13 - ՀՀ կառավարություն. ՀՀ վարչապետին կից արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին ներկայացրին հայկական արտադրության առաջին պլանշետները

Հայկական առաջին պլանշետը կարժենա 180 ԱՄՆ դոլար

Հայկական առաջին պլանշետը կարժենա 180 ԱՄՆ դոլար

PanARMENIAN.Net - Հայկական առաջին պլանշետը՝ ArmTab-ը, կարժենա 180 ԱՄՆ դոլար ու կարտադրվի ազատ առևտրի գոտում: Նման որոշում իր հերթական նիստում կայացրել է Կառավարությունը: Որպես հիմք ընդունվել է Technology and Science Dynamics Inc․ ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունըն ու ՀՀ օրենսդրությունը: Կառավարության որոշմամբ նշված ՍՊԸ-ն «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն կտրամադրվի` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:

Ընկերությունը նախատեսում է գործակցություն պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետներն ու կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցվի 50 հազարի, մեկ պլանշետը կարժենա 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար, երրորդ` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից: Ազատ տնտեսական գոտի ներդրում ներգրավելուց բացի շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր ու ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը:

Առաջինը պլանշետն արդեն փորձարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընկերության տնօրինության խոսքով, որակի առումով պլանշետներն ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Դրանց ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն արվում է Հայաստանում, իսկ հավաքվում ԱՄՆ–ում և Հոնկոնգում:

Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունն և վաճառքը սկսել 2014-ի հունվար-փետրվարին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 հայաստանյան մասնագետ: Երկրի ներքին շուկայում ու տարբեր ոլորտներում պլանշետների կիրառումից բացի միջազգային շուկա արտահանումը կազմակերպելու հեռանկարներ կան:

Հայ–ամերիկյան համատեղ առաջին պլանշետները դեռ հոկտեմբերին Հայաստանում ներկայացվել էին Digitec Expo 2013-ին: Այսօրվա դրությամբ ԱՄՆ–ում և Չինաստանում արտադրված արտադրանքն իրացվում է ԱՄՆ–ի, Հարավային Ամերիկայի և եվրոպական երկրների շուկաներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---