Բաղիշը հերքում է կոռուպցիայի առկայությունը Թուրքիայի կառավարությունում

Բաղիշը հերքում է կոռուպցիայի առկայությունը Թուրքիայի կառավարությունում

PanARMENIAN.Net - ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն առաջին նախարարն է, որ պաշտոնական հայտարարություն է անում կոռուպցիայի մեջ մեղադրանքների առնչությամբ: Ըստ նրա, գործը սարքել է «պետության մեջ գործող զուգահեռ պետությունը»: «Վերջին օրերին մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները մի շարք հրապարակումներ են զետեղել իշխանության բարձրագույն խավերում կոռուպցիայի հետաքննության վերաբերյալ, նշելով նաև իմ անունը»,-գրել է Բաղիշը, մեջբերում է Hurriyet Daily News-ը:

Ըստ նրա, հաղորդագրությունը հավաստի չէ և շահարկային բնույթ է կրում: «Այդ լուրերը միտումնավոր են տարածվում ու լիովին կեղծ են: Դրանք դավադրության արդյունք են»,-ասել է նա: «Զուգահեռ պետություն» տերմինը սովորոաբար օգտագործում են ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ գիտնական Ֆեթուլլահ Գյուլենի հետնորդների քննադատները: Բաղիշը հայտարարել է նաև, որ իրավական գործընթացներ է նախաձեռնել նրանց դեմ, ով «հիմարություններ է գրում ու պնդում է, որ ապացույցներ ունի փնովելու համար»:

Դեկտեմբերի 17-ին ձերբակալվել են շուրջ 50 բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ ու նրանց հարազատները, մասնավորապես, ներքին գործերի, էկոնոմիկայի ու շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարների որդիները: Այնուհետև կառավարությունը պաշտոններից ազատել է մի քանի ոստիկանապետերի՝ մեղադրելով նրանց պաշտոնը չարաշահելու մեջ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նախարարներին: Նշվում է 87 մլրդ գումարը: Էրդողանը ոստիկանության հակակոռուպցիոն գործողություններն անվանել է «կեղտոտ գործողություններ» իր գլխավորած կառավարության դեմ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
2014 թվականի 2 ամսում Ադրբեջանի ԶՈւ շարքերում արդեն 12 զինվոր է մահացել, 17-ը՝ վիրավորվել
Մասնավորապես, Իրանը համաձայնվել է տեղեկություններ տրամադրել դետոնատորների ստեղծման ծրագրի վերաբերյալ
Կատարվել են վերականգնողական աշխատանքներ, որի արդյունքում վերացվել են ահաբեկիչների հասցրած վնասները
Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել երկու կողմից