Գրող և ASALA-ի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է

Գրող և ASALA-ի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Այսօր ինժեներ, գրող և ASALA –ի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի ծննդյան օրն է: Նա հայտնի է նաև Թուրքիայի հյուպատոսի և փոխհյուպատոսի սպանությամբ Սանտա Բարբարայում: Դա նրա վրժեն էր Հայոց ցեղասպանության համար: Նա ծնվել է Էրզրումում 1895 թվականին, մազապուրծ է եղել Ցեղասպանությունից, սովորել է Մոսկվայի համալսարանում, հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ մի քանի վեպ է հրատարակել՝ «Հուդա Իսկարիոտի տրիումֆը», «Քրիստոսի ծնունդը» «Ամերիկացու ձայնը» և այլ:

1973 թթ. հունվարի 27-ին Յանիկյանը Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոց է հրավիրել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմետ Բայդուրին և փոխհյուպատոս Բահադուր Դեմիրին՝ խոստանալով արվեստի հայտնի գործ նվիրաբերել թուրքական կառավարությանը, որից հետո հանել է ատրճանակը և կրակել դիվանագետների վրա: Դատի ժամանակ Յանիկյանը հայտարարել է.«Ես երկու մարդ չեմ սպանել, ես երկու չարիք եմ ոչնչացրել: Ինձ համար նրանք մարդ չէին»:

Յանիկյանը հուսով էր, որ դատավարությունը թույլ կտա վեր հանել Հայոց ցեղասպանության փաստը, որի վկաները դեռ կային, դատարանի միջոցով, սակայն դատախազ Դևիդ Մինները թույլ չտվեց վերածել գործընթացը Ցեղասպանության մասին դատավարության: Յանիկյանը հանդես եկավ որպես ցեղասպանության միակ վկա՝ ին ընկեր և թարգմանիչ Արամ Սարոյանի ուղեկցությամբ: Նա պատմեց, թե ինչպես են թուրքերը սպանել նրա 26 հարազատներին, ինչպես է նա, թաքնվելով, տեսել թե ոնց են թուրքերը կտրում իր եղբոր վիզը: Նա հայտարարեց, որ սպանել է թուրք դիվանագետներին որպես «իր ժողովրդին ոչնչացրած կառավարության անդամների»: 1973 թ. հուլիսին նա դատապարտվեց ցմահ բանտարկության: 1984 թվականին նա ազատ արձակվեց առողջական վիճակի վատթարացման պատճառով և մահացավ մեկ ամիս անց: ASALA -ն սկզբնական շրջանում կոչվում էր «Կալանավոր Գուրգեն Յանիկյանի խումբ»:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA‎‎) հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն է, որը ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1990թ.: Ընդհատակյա կազմակերպություն նպատակն էր, որ զինյալ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին մտցնել միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923թթ.-ին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ ստեղծել: ՀԱՀԳԲ-ն իր գոյության մասին առաջին անգամ հայտնեց, երբ ստանձնեց 1975թ.-ի հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունը։ Այս գործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից լիբանանահայության արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ և Կանադա, կազմակերպելը։ Առավել մեծ արձագանք են ստացել գաղտնի կազմակերպության կողմից իրականացված Օրլի ռազմագործողությունը, «Վան» գործողությունը, «Կարին -Էրզրում» գործողությունը և Շուկայի վրա հարձակումները։ «Թայմսը» 1983 թ. գրել է. «Վերջիօն տասնամյակներում 36 թուրք դիվանագետ է սպանվել տարբեր երկրներում, որից չորսը՝ ԱՄՆ-ում»: Զոհվել է նաև ASALA 30 անդամ, տասնայկները ձերբակալվել են: Առաջինը ազատ արձակվեց Ալեք Ենիգոմշյանը, վերջւնը՝ Վարուժան Կարապետյանը 2001 թվականին:

1990թ.-ից Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը իր գործունեությունը սառեցնելուն զուգընթաց ակտիվացրեց օժանդակությունն ու ակտիվ մասնակցությունը Արցախյան պատերազմին:

ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87,1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով՝ հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---