Վարչապետն ամփոփում է 2013-ը․ ՄՄ-ն, Ղարաբաղը, կուտակային ռեֆորմն ու ռուսական գազը

Վարչապետն ամփոփում է 2013-ը․ ՄՄ-ն, Ղարաբաղը, կուտակային ռեֆորմն ու ռուսական գազը

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ղարաբաղի միջև չկան ու չեն կարող լինել մաքսակետեր, դեկտեմբերի 27-ին ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա, հենց այդպես է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են ստորագրել ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը», բայց «հատուկ կարծիքով», քանի որ ՄՄ-ի սահմանների հարցը ԼՂՀ խնդրով պայմանավորված պարզաբանում է պահանջում։

«Բաց է մնում հարցը, թե ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված որտեղ է լինելու Հայաստանում Մաքսային միության սահմանը: Մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով, որը կշարադրվի»,-դեկտեմբերի 24-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ասել էր Նազարբաևը՝ հույս հայտնելով, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները կգտնեն հարցի լուծումը:

Հայաստանի պատասխանից հետո ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը», այնուամենայնիվ, ստորագրվել է, ասաց գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ԼՂՀ հարցը խնդիր չառաջացրեց Համաշխարհային առևտրային կազմակերպությանն անդամակցելու հարցում ու ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար․

«Համոզված ենք, որ քաղաքական խնդիրները չի կարելի տեղափոխել Մաքսային միությանն անդամակցելու դաշտ: Երբևիցե Ղարաբաղի հարցը ՄՄ-ի շրջանակում քննարկման թեմա չի եղել, ու ԼՂՀ հարցը խոչընդոտ լինել չի կարող»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը նշեց, թե Երևանը բանակցում է ՄՄ անդամ պետությունների հետ մոտ 400 ապրանքի մաքսատուրքերի վերաբերյալ։ Պատասխանները կտրվեն Հայաստանի՝ Մաքսային միության անդմակցության մասին պայմանագրում։ Բացի այդ, վարչապետը չբառացեց մեխանիզմի գործարկումը, որը տարիներ անց կբերի մաքսատուրքերի աստիճանաբար բարձրացման, ինչը, իր հերթին, կարող է նպաստել հայրենական արտադրության ծավալների աճին։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ՄՄ-ին անդամակցման պայմանագիրը նախատեսում են ստորագրել 2014-ի մայիսին, երբ բոլոր կարևոր հարցերը համաձայնեցված կլինեն։ Հունիսին այն կներկայացվի 4 երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի խորհրդարաններ՝ վավերացման․ «Ճանապարհային քարտեզում» ՄՄ երկրներում միասնական արժույթի՝ ռուբլու, մասին կետ չկա։

Գործադիրի ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանը շարունակում է բանակցել եվրոպացի գործընկերների հետ։

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումն եվրոպական կառույցներն ու փորձագետները քննադատեցին՝ նշելով, որ Հայաստանը գործնականում խզեց Եվրոպայի հետ բանակցությունները, ինչն անհնարին դարձրեց նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։

Հայաստանի կառավարությունը ոչ ռուսամետ է, ոչ էլ արևելամետ․ հայամետ է, ու այդ համատեքստում մեր քաղաքականությունը մեկ նպատակ ունի՝ ՀՀ քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծել, նշեց վարչապետ Սարգսյանը: Նրա համոզմամբ, գործադիրը չի մտածում, թե անդամակցելով ՄՄ-ին, ԵՄ հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը բացառվել է․

«Ուզում ենք երկու ուղղություններով էլ շարունակել գործակցությունն ու աշխատանքները տեսնել որպես փոխլրացնող»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ ռուս ու եվրոպացի գործընկերների թույլտվությամբ Հայաստանն ԵՄ հետ կգործակցի նոր ֆորմատով։

Մամուլի ասուլիսին վարչապետը պատասխանեց նաև Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի, ինչպես նաև հայ սպառողի համար գազի գնի նվազեցման մասին հարցերին։

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։

Վարչապետը նաև հերքեց գազային ևս 20 համաձայնագրի մասին խոսակցություններն ու դրանք «վտանգավոր ապատեղեկատվություն» անվանեց։

Նա նաև բացատրեց, թե ինչը կարող է ազդել սպառողի համար գազի գնի նվազեցմանը․ այսպիսով, եթե գազի սպառման ծավալներն ավելանան, «ՀայՌուսդազարդ»-ի ծախսերը կնվազեն, խոշոր ներդրումների դեպքում էլ սպառողների համար գինը կիջնի: Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանը հազար կուբամետր ռուսական գազի համար սահմանին վճարում է 189 ԱՄՆ դոլարով, իսկ սպառողները նույքանի համար միջինում 310 դոլար։ Նրա խոսքով, սպառողի համար գազի համար նման բարձր գինը պայմանավորված է հազար կուբամետրի համար «ՀայՌուսգազարդի» 60 ԱՄՆ դոլար ծախսով, 11 դոլարի կորստով ու 50 դոլար ՀԴՄ-ով։

Վարչապետը նաև մեկնաբանեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեիսիի հայտարարությունը, թե Թեհրանը կարող է «մատակարարվող բնական գազի դիմաց բարեկամ-երկրների համար ոչ շուկայական մոտեցումներ ցուցաբերել, այդ թվում նաև Հայաստանի»։ Տիգրան Սարգսյանը դեսպանի խոսքերը «դիվանագիտական սայթակում» անվանեց, ինչը, ըստ նրա, չպիտի ազդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների վրա։

Ասուլիսի հիմնական հարցերից էր 2014-ի հունվարի մեկից ներդրվող Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

Կենսաթոշակային ռեֆորմները Հայաստանում մեկնարկեցին 2011-ի հունվարի մեկից կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Կուտակային բաղադրիչն ապագա թոշակառուին կթույլատրի ինքնուրույն ձևավորել իր կենսաթոշակը։ Համակարգը 2014-ի հունվարի մեկից պարտադիր է դառնում 40 տարեկանը չլրացած աշխատողների համար։ Նրանք ամսական աշխատավարձի 5 տոկոսը կփոխանցեն իրենց կուտակային հաշվին, ևս 5 տոկոսը կփոխանցի պետությունը, բայց 25 հազար դրամից ոչ ավելի։

Կառավարույթան ղեկավարի խոսքով, պարտադիր կուտակայինը Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ «սերունդների համերաշխության» սկզբունքն արդար չէ։ Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում միջին կենսաթոշակը 30 հազար դրամ է, իսկ ծայրահեղ աղքատության շեմը՝ 27 հազար, ստացվում է, որ կենսաթոշակի անցնող մարդը գրեթե աղքատ է դառնում։

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ ամեն մեկը պատասխանատու է իր ապահով ծերության համար։ Ռեֆորմը, որի վրա 10 տարի ենք ծախսել, որի վրա լավագույն միջազգային մասնագետներն են աշխատել, թույլ կտա այսօրվա երիտասարդներին 30-40 տարի առաջ նայել ու պլանավորել կյանքը»,- նշեց նա։ Խոսելով դժգոհությունների մասին, որոնք առաջացել են համակարգի շուրջ, վարչապետն ասաց, որ դրանք պոպուլիստական են ու հիշեցրեց, որ նման բացասական վերաբերմունք կար նաև քաղծառայողների համար սոցփաթեթի համակարգի ներդրման հանդեպ, որով այժմ բոլորը շատ գոհ են։

Խոսելով Հայաստանի տնտեսության մոտակա զարգացումների մասին, կառավարության ղեկավարը նշեց, որ ռուսական «Ռոսնեֆտը» մտադիր է 400 մլն ԱՄԴ դոլար ներդնել մեր երկրում նոր գործարանի կառուցման համար, որը նաև հանրապետությունում արտադրվող կաուչուկից անվադողեր կմատակարարի։

Վարչապետի խոսքով, չնայած հայտարարված գումարներին, ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, քանի որ դրանց երկրորդ մասը վերաբերում է «Նաիրիտին»։

Գործարանը հիմնադրվել է 1940-ին, ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհատերն էր: 2006-ին բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, իսկ մնացած 10 տոկոսը կառավարությանն է: 2010 ապրիլից «Նաիրիտը» չի գործում:

Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ևս 120-150 մլն ԱՄԼ դոլարով Հայաստանին կֆինանսավորի Միջազգային արժութային ֆոնդը։

2010-ին հաստատված «Ընդլայնված ֆինանսավորում» ու «Ընդլայնված վարկավորում» ծրագրերի շրջանակում ֆոնդը Հայաստանին 407,2 մլն ԱՄՆ դոլար էր տրամադրել։

Ըստ վարչապետի, նախորդ ծրագրերի համեմատ տրամադրվող գումարի չափը նվազել է մոտակա 4 տարում դրական մակրոտնտեսական ցուցանիշների հետևանքով։

Խոսելով անցնող տարվա ձեռքբերումների մասին, ՀՀ վարչապետը նշեց 7,1 տոկոս աճն արդյունաբերական ոլորտում, 6,7 տոկոսը՝ գյուղատնտեսությունում, նաև անասնապահությունում ու սերմնաբուծությունում, մասնավոր հատվածի հետ գործակցության զարգացումը, 12,5 տոկոս աճը զբոսաշրջությունում, այդ թվում նաև ավիատոմսերի գների նվազումը, որը կշարունակվի նաև 2014-ին։ Նա նաև առանձնացրեց որոշ ռեֆորմներ սոցիալական ոլորտում, օդային գոտու ազատականացումը, եվրապարտատոմսերի թողարկումը, ինչը, իր հերթին, նպաստեց ռուսական պարտքի մարմանը, որը պլանավորում էին անել 6 տարվա ընթացքում։

Պետպարտքը նվազեցնելու նպատակով Հայաստանը որոշել էր եվրապարտատոմսեր թողարկել, որոնց «շնորհանդեսը» կայացավ սեպտեմբերի 19-ին։ Թողարկման ծավալը կազմեց 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս։ Fitch Ratings գործակալությունը Հայաստանի դոլարային պարտատոմսերի թողարկմանը սպասվող «BB-» վարկանիշ շնորհեց, իսկ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը գնահատեց Ba2 մակարդակի։

Գործադիրի ղեկավարի համոզմամբ, որ 2013-ը լուրջ ձեռքբերումների տարի էր տեղեկատվական տեխնոլոգիաներիի ոլորտում։ Մասնավորապես, նշանակալի էր հայկական սմարթֆոնների ու պլանշետների արտադրության մեկնարկը։

Հայաստանն արդեն գալիք հունվարից պատրաստվում է կարգավորել սեփական պլանշետների թողարկումը։ Android համակագով Արմթաբը հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc/Armtab Technologies ընկերության համատեղ աշխատանքի արդյունքն է։

«Ամեն ինչ այդքան վատ չէ, ինչպես շատ ժամանակ փորձում են ներկայացնել», - նշեց գործադիրի ղեկավարը։

 Ուշագրավ
Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է
«Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում»,- ասել է Սերժ Սարգսյանը
Առաջարկվում է մինչ 2014-ի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար
Նախարարը նշել է, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում առայժմ չկա