Մարգվելաշվիլին 2014-ին 1000 $-ով ավելի աշխատավարձ կստանա, քան Սերժ Սարգսյանը28 դեկտեմբերի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը նախօրեին բարձրացրել է երկրի նախագահի աշխատավարձը: 4 հազար 500 լարիի (2480 դոլար) փոխարեն նա ամսական կստանա 6 հազար 900 լարի (4 հազար դոլար): Առձեռն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կստանա 5 հազար 400 լարի (3 հազար 116 դոլար): Նախագահի աշխատավարձի բարձրացման նախաձեռնողը խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն է: Սկզբից նախատեսվում էր Վրաստանի նախագահի աշխատավարձը հասցնել 9 հազար լարիի, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պետության ղեկավարի աշխատավարձը չի կարող գերազանցել Սահմանադրական ու Գերագույն դատարանների նախագահների աշխատավարձը: Իսկ քանի որ խորհրդարանը չցանկացավ ավելացնել դատավորների աշխատավարձը, որոնք հիմա 7 հազար լարի են ստանում, ապա համապատասխանաբար նախագահի աշխատավարձն էլ ավելի քիչ բարձրացավ, հայտնում է «Գազետա.ռու»-ն: Հայաստանի խորհրդարանը վերջերս «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագիծ ընդունեց, համաձայն որիերկրի նախագահի աշխատավարձը հունվարից կավելանա 203 տոկոսով: Օրենքն ընդունվեց անկախ ընդդիմության բողոքներից: 131 պատգամավորից «կողմ» քվեարկեց 69-ը: Մինչ քվեարկությունն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները դեմ էին օրինագծին՝ նշելով, որ դա անտեղի է աղքատության բարձր մակարդակի ու սոցիալական դժգոհության պայմաններում: Այնուամենայնիվ, ընդդիմության ձայները չբավականացրին օրենքի ընդունումը խափանելու համար, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն օրինագծին կողմ էր: Ըստ նախագծի՝բազային աշխատավարձի չափը չի կարող լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից ցածր ու գերազանցել դրա 120 տոկոսը: Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է պաշտոնի համար սահմանված գործակցով: Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում ամենաբարձր գործակիցը Հանրապետության նախագահինն է՝ 20, որին հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահն և ՀՀ վարչապետը՝ 18, իսկ ԱԺ պատգամավորինը 10 գործակցով է: ՀՀ նախագահի ներկայիս 1000 դոլար կազմող աշխատավարձը կհասնի 3 260 դոլարի, ԱԺ խոսնակինն ու վարչապետինը՝ 2935 դոլարի: Միջին աշխատավարձը Հայաստանում կազմում է մոտ 370 դոլար: Շարքային քաղաքացիների համար նախատեսվում է աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում: 2014-ի հունվարից նաև ներդրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչը հաշվի առնելով, բարձրացումը հազիվ թույլ տա կենսաթոշակային հիմնադրամի համար նախատեսված մուծումներ կատարել: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |