Ֆրանսիայի հայերը ստորագրահավաք են սկսել ECHR-ին ուղղված խնդրագրի տակ 8 հունվարի 2014 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ստորագրահավաք է սկսել Դողու Փերինչեկի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ECHR) ուղղված խնդրագրի տակ, տեղեկացնում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքիյանը: Ըստ նրա, խնդրագիրը կշրջանառվի աշխարհով մեկ և ևս մեկ անգամ կապացուցի, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն է: Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR) Ստրասբուրգում որոշել էր, որ Շվեյցարիան խախտել է Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքները, որը Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման գործով մեղադրվել էր ռասայական խտրականության համար: Իրավաբանական գիտությունների դոկտոր և Թուրքական բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկը 2005-ին Շվեյցարիայում մասնակցել է տարբեր խորհրդաժողովների, որտեղ հրապարակավ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը: «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան 2005-ի հուլիսին բողոք էր ներկայացրել Շվեյցարիայի դատարան՝ պահանջելով քրեական գործ հարուցել Փերինչեկի դեմ: Լոզանի դատարանը 2007-ին Փերինչեկին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Փերինչեկը հայց էր ներկայացրել, բողոքարկելով որոշումը, պահանջելով այն չեղյալ հայտարարել և լրացուցիչ հետաքննություն սկսել այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը նույն տարվա հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Հայցվորը վիճարկել էր որոշումը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին 2007-ի դեկտեմբերին հաստատել էր դրա օրինականությունը: Փերինչեկն իր իրավունքները խախտելու վերաբերյալ բողոք էր ներկայացերլՄԻԵԴ, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, մասնավորապես, 7 հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10 (կարծիք հայտնելու ազատություն): ՄԻԵԴ-ը հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում՝ դրամական հատուցում չպահանջելով հայցվորի համար: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ»,- ասվում էր դատարանի որոշումում: «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար՝ «խոսքի ու արտահայտվելու ազատության քողի տակ»: Որոշումը վատ օրինակ կհանդիսանա ժխտողականության համար: Այն փաստը, որ որոշումը միաձայն չի եղել, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ, գրում է Asbarez-ը: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է վիճարկվել 3 ամսվա ընթացքում: 2007 թ. մարտին Փերինչեկը մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեջ Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտվելով 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: Դա առաջին դեպքն էր, երբ 1995 թ. ուժի մեջ մտած օրենքը Շվեյցարիայում կիրառվում էր Հայոց ցեղասպանության առնչությամբ: 2011 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայում անսպասելի ձերբակալվեց Փերինչեկի որդին՝ թուրք քաղաքագետ ու պատմաբան Մեհմեդը Փերինչեկը: Նրա ձերբակալության համար առիթ հանդիսացավ մասնակցությունը «Էրգենեկոնի» գործին: Մոսկվայում նա գիրք է լույս ընծայել «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում», որտեղ փորձում է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Մոսկվայում լույս է տեսել Փերինչեկի «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում», որտեղ նա փորձել է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը: Այժմ Մեհմեդ Փերինչեկը ազատ է արձակվել բանտից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |