Տրաբզոնի ոստիկանությունը ձերբակալել է Դինքի գործով երկու կասկածյալի

Տրաբզոնի ոստիկանությունը ձերբակալել է Դինքի գործով երկու կասկածյալի

PanARMENIAN.Net - Տրաբզոնի ոստիկանությունը ձերբակալել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով երկու կասկածյալների, գրում է Hurriyet Daily News-ը:

Կասկածյալներից մեկը՝ Զեյնել Աբիդին Յավուզը ձերբակալվել է հունվարի 7-ին և բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Երկրորդ ձերբակալվածը՝ Օսման Հայալը, Յասին Հայալի եղբայրն է, որը ճանաչվել է Դինքի սպանության կազմակերպիչ: Նա նույնպես ձերբակալվել է Տրաբզոնում, Յավուզից մի քանի ժամ հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ կասկածվող Էրհան Թունջելը: Դատարանն ոստիկանության նախկին իրազեկիչ Թունջելին ձերբակալության թույլտվություն տվեց: Թունջելն ազատ արձակվեց Հրանտ Դինքի գործով առաջին դատավարությունից հետո դատարանի որոշմամբ:

Գրող Ահմեդ Ումուդի խոսքերով, պետծառայողների պատասխանատվության հարցը այդպես էլ անպատասխան մնաց: «Փոխարենը, որոշ պաշտոնյաներ նոր պաշտոնների արժանացան»,-ասել է նա:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 անձանց «ահաբեկչական կազմակերպության անդամներ» հոդվածով: Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում և իրագործում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---