«Transconflict». Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Transconflict». Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին

PanARMENIAN.Net - «Transconflict» կազմակերպությունը տպագրել է եգիպտացի ակադեմիկոս Ահմեդ Մագդի Ալ- Սուկարիի՝ «Ճանաչման և ժխտման միջև. Հայոց ցեղասպանության հարցը և հայ-թուրքական հարաբերությունները» խորագրով հոդվածը:

Ինչպես ասվում է հոդվածում, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այժմ գրեթե ամբողջությամբ դադարեցվել է. Թուրքիան շարունակում է կտրականապես դեմ դուրս գալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերի կողմից կազմակերպված միջազգային քարոզարշավին:

Հայկական հարցը կամ Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների միջև լարվածության պատճառ են դարձել: 2015թ. Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մի շարք դիտորդներ կարծում են, որ այն կարող է հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային փուլ հանդիսանալ:

Շատերն էլ պնդում են, որ Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ սպանությունները ինքնապաշտապանական միջոց են եղել Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները ծանրաբեռնված են մի շարք միջպետական խնդիրներով: Նրանք տարաձայնություններ ունեն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանությունները բնութագրելու հարցում:

2002թ.-ին երբ «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը իշխանության գլուխ եկավ, նա սկսեց պատրաստվել Եվրամիության հետ բանակցություններին: Սակայն այս ճանապարհին «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը հասկացավ, որ միայն տնտեսական և քաղաքական չափորոշիչները բավական չեն լիիրավ անդամ դառնալու համար: Ցեղասպանության հարցում մեղադրանքները և փակ սահմանները մեծ դեր են խաղում Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում:

Շատ հայեր հավատում են, որ ԱԶԿ-ի կառավարությունը պատրաստ է շանտաժի ենթարկել յուրաքանչյուր կառավարության, որը փորձում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար և փորձի ցեղասպանության հարցում հասնել քաղաքական փոխզիջման»,-ասվում է հրապարակման մեջ, փոխանցում է Panorama.am-ը:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---