Տավուշն երեկ նորից հակառակորդի նշանառության տակ էր. հայկական կողմը կորուստներ չունի

Տավուշն երեկ նորից հակառակորդի նշանառության տակ էր. հայկական կողմը կորուստներ չունի

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ, մասնավորապես, կրակ է բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

«Երեկոյան կրակահերթն ինտենսիվ էր, տարբեր տեսակի զինատեսակներ են օգտագործվել, ընդհուպ մինչև մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել է լռեցնել հակառակորդին»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ ու վիրավորներ չունի:

Երեկոյան 21:00-ի սահմաններում Ներքին Կարմիրաղբյուրի ֆեյսբուքյան էջով տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը մոտ 30 րոպե է՝ կրակում է գյուղի ուղղությամբ: Գյուղապետ Մանվել Կամենդատյանը հաստատել էր, որ կրակոցներ կան, բայց դրանք հիմնականում Այգեպար գյուղի ուղղությամբ էին, գրում է «Այսօր»-ը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ էր հաստատել տեղեկությունը՝ դժվարանալով նշել, թե կոնկրետ երբ են սկսել կրակել:

Հունվարի 9-ին կենտրոնական հավաքակայան այցին լրագրողների հետ զրույցում ՊՆ Սեյրան Օհանյանն անդրադարձել էր ադրբեջանցիների կողմից հրադադարի պարբերաբար խախտմանը. «Վերջին երկու ամիսներին գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,- նշել էր նախարարը:

Դեկտեմբերի 14-ի ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայ զինծառայող էր զոհվել, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ ու խիստ: Ադրբեջանական կողմի գործողությունները «հերթական անգամ ցույց են տալիս, որ, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակվում է հրադադարի պահպանման անտեսման ադրբեջանցիների մշտական մոտեցումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---