Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա

Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Մոսկվա: Նախատեսվում են նրա հանդիպումներն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Իրանի IRNA գործակալությունը: Տեղեկատվությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ-ն:

ՌԴ ԱԳՆ-ն գտնում է, որ գոհ է 2013 թ. նոյեմբերի 24-ի «Գործողությունների համատեղ պլանի» առաջին փուլի իրականացման բոլոր տեխնիկական մանրամասների համաձայնեցումից:

Ժնևի համաձայնության առաջին փուլի կատարումը պետք է սկսվի հունվարի 20-ին: Վեց ամսվա համար նախատեսված ծրագիրը թույլ կտա չեզոքացնել «վեցնյակի» առաջնահերթ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և ուժեղացնել Թեհրանի միջուկային գործունեության միջազգային վերահսկողությունը:

Որպես պատասխան քայլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նախատեսում են Իրանի դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների թուլացում:

«Հուսով ենք, որ առաջնահերթ փուլի իրականացումն անհրաժեշտ պայմաններ կստեղծի հեռուն գնացող պայմանավորվածությունների համար, որի արդյունքը կդառնա Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համապարփակ կարգավորումը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին շարունակել կառուցողական փոխգործակցությունն այդ ուղղությամբ: Այժմ շատ կարևոր է պահպանել Ժնևում ձեռք բերված համատեղ աշխատանքի ոգին և ձեռնպահ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա: Ռուսաստանն, ինչպես նախկինում, ամեն ինչ կանի ապահովելու համար երկխոսության դրական դինամիկան «վեցնյակի» ու Իրանի միջև և խնդրի վերջնական լուծման բանակցությունների սեղանի շուրջ հասնելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---