Վարչապետը պահանջում է չնահանջել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզից»

Վարչապետը պահանջում է չնահանջել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզից»

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը պահանջել է խստորեն հետևել Մաքսային միությանն անդամակցության միջոցառումների ժամանակացույցին: Այդ մասին նա հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ: Աշխատանքային խմբերի ղեկավարները, որոնք ստեղծվել են Միությանն անդամակցելու տարբեր ուղղություններով, զեկուցել են կատարած աշխատանքի մասին և հետագա քայլերի մասին, որոնք նախատեսում է «ճանապարհային քարտեզը»: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին շարունակել աշխատանքը, բացառելով շեղումները սահմանված ժամանակացույցից:

Դեկտեմբերի 24-ին Մոսկվայի գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հաստատված «ճանապարհային քարտեզով» նախատեսվում է, որ արդեն մայիսին մենք պետք է պայմանագիր ունենանք ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հավելվածներով: Այս խնդիրը դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք կազմված են երկրի լավագույն մասնագետներից ու փորձագետներից»,-ասել է վարչապետը: Նա նշել է, որ «ՄՄ գործընկերները բարձր են գնահատել մեր փորձագետների թիմի աշխատանքը», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզ») մասին որոշումն ու հայտարարությունը ստորագրվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, որն անցնում էր պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտարարել է, բացելով նիստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2014 թվականի մարտի 1-ին պետք է ձևակերպվի Մաքսային միության շրջանակներում մնացող սահմանափակումների ցանկն ու որոշվեն դրանց վերացման կոնկրետ ժամկետները: Ըստ նրա, ինտեգրացիոն առավել մեծ արդյունք է նկատվում, որբ կոոպերացիան առավել խորն է ու ընդգրկում է բոլոր ոլորտները: Այդ դեպքում, վստահ է ՌԴ նախագահը, տնտեսական համակարգը առավել արդյունավետ կգործի, հայտնում է vesti.ua-ն:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---