ԱՄՆ Հայկական թանգարանում բացվել է «Մոռացված հերոսներ» ցուցահանդեսը

ԱՄՆ Հայկական թանգարանում բացվել է «Մոռացված հերոսներ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Հայկական թանգարանում բացվել է «Մոռացված հերոսներ. Հայկական լեգեոնն Առաջին համաշխարհային պատերազմում» ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր թանգարանի հավաքածուից, նաև նյութեր Օսմանյան կայսրության դեմ մարտնչող հայ կամավորների ու միլիցիայի մասին:

Ֆրանսիայի հայկական լեգեոնը գործում էր Ֆրանսիայի զինված ուժերի շարքերում: Հիմնվել է ըստ 1916-ի հայ-ֆրանսիական համաձայնության ազգային ազատագրական պայքարի նպատակով: Օսմանյան կայսրության դեմ պայքարում օգնության համար Ֆրանսիան խոստացել էր ինքնավարություն տրամադրել Կիլիկիայի հայերին: Հայկական լեգեոնը միայն հայկական զինկազմավորումը չէր, գոյություն ունեին նաև հայկական կամավորականների զորամիավորումներ և հայկական միլիցիա: Սկզբում այն կոչվում էր «La Légion d’Orient» (Արևելյան լեգեոն), իսկ 1919 թ. փետրվարի 1-ին վերանվանվեց «La Légion Arménienne» (Հայկական լեգեոնի):

Հայկական լեգեոնի մասնակցությամբ առաջին մարտերը տեղի ունեցան 1918-ի սեպտեմբերի 19-ին Պաղեստինում, հետագայում, անգլա-ֆրանսիական զորքերի կազմում Սիրիայում և Լիբանանում: 1918-ի հոկտեմբերին հայերի քանակը լեգեոնում հասավ 5 հազարի, իսկ երբ Հայկական լեգեոնը մուտք գործեց Կլիլիկիա, 1919-ի մայիսին մի շարք հաղթանակներից հետո այն անկախ պետություն հռչակվեց: Բայց երկար չգոյատևեց, քանի որ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունում շրջադարձ եղավ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Որպես հետևանք, Հայկական լեգեոնը սկսեցին կրճատել, իսկ 1920-ի օգոստոսին լուծարեցին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---