«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 %-ը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը կստորագրվի. Գործադիրը հավանություն տվեց

«ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 %-ը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը կստորագրվի. Գործադիրը հավանություն տվեց

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 16-ի նիստում նիստում հավանություն է տվել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 20–տոկոսանոց բաժնեմասի վաճառքի մասին պայմանագրի ստորագրմանը։ Արդյունքում «ՀայՌուսգազարդ»–ում «Գազպրոմ»–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։

Էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը նշել է, որ պայմանագրի ստորագրումը բխում է 2013-ի դեկտեմբերի 2–ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագրից, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրել էր ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը:

Վլադիմիր Պուտինի Երևան պետայցի շրջանակում հայկական ու ռուսական կողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում՝ Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, ռուսական գազի համար Հայաստանում գինը կկազմի 189 դոլար հազար խմ դիմաց ներկայիս 270 դոլարի փոխարեն:

Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը կներմուծի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար: Փաստաթուղթը չի սահմանափակում Հայաստանին ապագայում մեկ այլ երկրից ավելի մատչելի գնով գազ գնելու հարցում: Ավելին, «Գազպրոմը» հետագայում իրավունք չունի իր ընկերության բաժնետոմսերը վաճառել երրորդ կողմի առանց Հայաստանի կառավարության համաձայնության: Նույնիսկ ՀՀ կառավարության համաձայնության դեպքում, «Գազպրոմը» կարող է վաճառել բաժնետոմսերի միայն 49 տոկոսը, և միայն հարակից ընկերությանը:

Ըստ պայմանագրի, «Գազպրոմը» պարտավորվում է այնքան գազ առաքել Հայաստանին, որքան անհրաժեշտ է ներքին պահանջարկը բավարարելու համար, ժամանակին դրա դիմաց վճարելու պայմանով, ինչպես նաև հաշվի առնելով բնական գազի տարանցման հնարավորություններն ու գազամատակարարման օբյեկտների տեխնիկական վիճակը: Իր հերթին, հայկական կողմը պարտավորվում է, որ Ռուսաստանից ներմուծվող գազը դուրս չի գա Հայաստանի սահմաններից:

Համաձայնագրի նախագծի համաձայն, Հայաստանի կառավարությունը մի շարք երաշխիքներ է տրամադրում` ներառյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կողմից Հայաստանի սպառողների համար նախատեսված գազի ներկրման, «Գազպրոմ» ԲԲԸ–ի և Հայաստանի Հանրապետության տարածքում դրա դուստր ձեռնարկությունների ներդրումների հետ կապված արտասահման վճարումների անարգել փոխանցման բացառիկ իրավունքը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---