ՌԴ-ն ուղղաթիռների էսկադրիլիա է կազմավորել Հայաստանում տեղակայելու նպատակով

ՌԴ-ն ուղղաթիռների էսկադրիլիա է կազմավորել Հայաստանում տեղակայելու նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում կազմավորվում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա, հայտնում է օկրուգի մամլո ծառայությունը:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նախկինում հարավային օկրուգի ավիացիոն խումբը զինված էր ՄիԳ-29 ուղղաթիռներով, որոնք հակաօդային պաշտպանության մարտական խնդիրներ էին կատարում, ելնելով ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շահերից:

«Ուղղաթիռների նոր էսկադրիլիան նախատեսվում է կիրառել մեծ թվով գործողությունների իրականացման, այդ թվում՝ զորքերի ավիացիոն աջակցման, ռուսաստանցի զինծառայողներին Հայաստան տեղափոխելու համար»,-ասվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավիաբազայի անձնակազմը ենթարկվել է բուժզննման, անցել է ցամաքային պատրաստություն, որից հետո սկսել է թռիչքների իրականացումը: Այժմ օդաչուները կատարում են անձնակազմերի համախմբան խնդիրներ ու թռիչքներ են կատարում Դոնի Ռոստովի ՌՕՈւ և ՀՕՊ բազայում: Բոլոր ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել 2014 թվականին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---