Օբաման ստորագրել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

Օբաման ստորագրել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մինչև սեպտեմբերի 30-ը ԱՄՆ կառավարության և պետհաստատությունների ֆինանսավորման մասին օրինագիծը, հայտնում է AFP-ն: Կառավարության աշխատանքի ծախսերը, ըստ Օբամայի ստորագրած հրամանագրի, կկազմեն 1, 012 տրիլիոն դոլար: Եվս 92 մլրդ դոլար է հատկացվում ԱՄՆ սահմաններից դուրս ռազմական գործողությունների համար, իսկ 6,5 մլրդ դոլար՝ բնական արտակարգ իրավիճակների վերացման համար: Ավելի վաղ կառվարության ֆինանսավորման մասին օրինագիծը հաստատել էին ԱՄՆ Կոնգրեսի ստորին ու ներքին պալատները:

Վերջին 17 տարում առաջին անգամ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցման պատճառը բյուջետային ֆինանսավորման դադարեցումն էր նոր ֆինանսական տարում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վեճերը Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև փակուղի էին մտել, հիմնականում երկրում բուժծառայության նոր համակարգի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Պետծառայությունների shutdown-ը (անջատումը) սկսվեց հոկտեմբերի լույս 1-ի գիշերը: Տարաձայնությունների կարգավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն էր, երբ ԱՄՆ պետպարտքը հասնելու էր Կոնգրեսի հաստատած վերին շեմին: Եթե այդ վերին շեմը չավելանար, ԱՄՆ կառավարությունը չէր կարողանա վճարել պարտքերը և ստիպված կլիներ սնանկ հայտարարել իրեն: Մոտ 800 հազար պետծառայողներ հոկտեմբերի 1-ից պարտադրված արձակուրդում էին: IHS ընկերությունն ամենօրյա վնասը գնահատել է 300 մլն դոլար: Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ տնտեսությունը շաբաթական 10 մլրդ դոլար կորցրեց:

2013 թ. դեկտեմբերի 11-ին ԱՄՆ հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնեցրին դաշնային բյուջեի նախագիծը երկու տարով:

Փոխզիջումային բյուջետային համաձայնությունը, որն ընդունվեց 2013 թ. հոկտեմբերին, կառավարության ֆինանսավորումը թույլ տվեց որոշակի ժամկետով: Մինչև ֆինանսական տարվա ավարտն ապահովելու համար պետհաստատությունների ֆինանսավորումը, պահանջվեց նոր օրինագիծ, որն էլ ստորագրեց Օբաման հունվարի 17-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---