ՄԱԿ գլխավոր քարտուղարն Իրանին հրավիրել է «Ժնև-2»-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն Իրանին հրավիրել է «Ժնև-2»-ին

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իրանին հրավիրել էմասնակցել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված «Ժնև-2»-ին, որն այս շաբաթ կանցնի Շվեյցարիայում:

Պան Գի Մունը նշել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արդեն հավաստիացրել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Սիրիայում անցումային կառավարության ձևավորմանը:

Ազգային սիրիական կոալիցիան Սիրիայի հիմնական ընդդիմադիր խումբն է, որը հայտարարել է, որ Իրանի ներկայության դեպքում բանակցություններին չի մասնակցի:

Թեհրանը նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցն է, ուստի ընդդիմությունը կարող է բոյկոտել այդ բանակցությունները, գրում է BBC-ին:

ԱՄՆ-ն պնդում է, որ բանակցություններին մասնակցելու համար Իրանը պետք է հավանություն տա Սիրիայի վերաբերյալ Ժնևի առաջին կոմյունիկեին, ներառյալ փաստաթղթում ամրագրված անսահմանափակ գործադիր լիազորություններով Սիրիայի անցումային կառավարության ստեղծումը: Սիրիայի վերաբերյալ նախնական բանակցությունները կանցնեն հունվարի 22-ին Մոնտրյոյում, երկու օրից կշարունակվեն Ժնևում: Սիրիայի կառավարությունն արդեն համաձայնել է մասնակցել: Շաբաթ օրը Սիրիայի ազգային կոալիցիան ևս որոշել է մասնակցել:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Բրիտանիան զգուշացրել էին Սիրիայի ընդդիմությանը հնարավոր աջակցությունը դադարեցնելու մասին, եթե գլխավոր ընդդիմադիր խումբը՝ Սիրիայի ազգային կոալիցիան, չմասնակցի Ժնևի խաղաղ բանակցություններին: «Ժնև-2»-ին կմացնակցեն Ռուսաստանի ու ԱՄՆ ԱԳ գերատեսչությունների ղեկավարների, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու ևս 30 երկրի ԱԳ նախարարներ:

Ռուսաստանը պնդում էր, որ այդ երկրների թվում պետք է լինի նաև Իրանը, քանի որ, ըստ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Թեհրանն ազդեցություն ունի Սիրիայում ընթացող գործընթացների վրա:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով գործող պետության ստեղծումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---