ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդի կրթական հնարավորություններ է ստեծղում գյուղաբնակ երեխաների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդի կրթական հնարավորություններ է ստեծղում գյուղաբնակ երեխաների համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ իրականություն է դարձել Արտենի համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. վերաբացվել է համայնքի հիմնանորոգված տարրական դպրոցի մասնաշենքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ այստեղ հիմնադրվել է ստեղծագործարան, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները: Հայաստանի մանուկներ հիմնադրամը հիմնանորոգել է դասասենյակները և հիմնել ատամների մաքրման կայան:

Ստեղծագործարանը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող դասասենյակ է, որը հագեցված է էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաև հատուկ շարժական կահույքով: Վերջինս աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի օգտագործում ու տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում ու դասախոսություն, ընթերցանություն և խաղ։

Նշենք, որ Արտենիի ստեղծագործարանը երկրորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում: 2013թ. սեպտեմբերից նույնանման ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի երեխաները:

«Ստեղծագործականությունը խթանող ժամանակակից միջոցներ տրամադրելով գյուղի դպրոցին՝ մենք նպատակ ունենք օգնել երեխաներին՝ բացահայտելու և զարգացնելու իրենց ունակությունները: Մենք պետք է խելացի սերունդ դաստիարակենք, և այս առումով շատ կարևոր է, որպեսզի ստեղծագործականությունը խթանող ժամանակակից գործիքները հավասարապես հասանելի լինեն թե՛ քաղաքի, և թե՛ գյուղի երեխաներին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը տեղեկացրել է. «Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման և տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր միջավայրի ապահովման նպատակով: Հաշվի առնելով Արտենիում ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը, որոշեցինք հիմնանորոգել համայնքի տարրական դպրոցի մասնաշենքը, բազմապատկելով ներդրումներն ու ընդլայնելով համագործակցությունը մեր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ` բացել ստեղծագործարան: Այս ամենը հնարավոր դարձավ Հիմնադրամի երկարամյա բարեկամներ ու բարերարներ՝ տեր և տիկին Նուբար և Աննա Աֆեյանների աջակցությամբ: Այսօր վերաբացված դպրոցն ու ստեղծագործարանն արդի կրթական հնարավորություններ են ընձեռում երիտասարդ սերնդին»:

Արտենի համայնքի տարրական դպրոցը COAF-ի կողմից հիմնանորոգված ուսումնական 7-րդ և հանրային նշանակության 18-րդ կառույցն է` 2004թ.-ից ի վեր: Այսուհետ տարրական դպրոցի մոտ 100 աշակերտի և 15 ուսուցչի համար դասաժամերը կկազմակերպվեն ժամանակակից, հարմարավետ միջավայրում, լուսավոր ու ջեռուցվող դասասենյակներում: Աշակերտները կօգտվեն ջրամատակարարմամբ ապահովված սանհանգույցներից, ատամների մաքրման կայանից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---