Աժ փոխխոսնակը խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահին ոչ թե մոռանալ անցյալի խնդիրները, այլ լուծել դրանք

Աժ փոխխոսնակը խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահին ոչ թե մոռանալ անցյալի խնդիրները, այլ լուծել դրանք

PanARMENIAN.Net - «Անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարությանը:

«Մեկևկես միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկային հասարակության դեմ երբևէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոսթը Երկրորդ աշխարհամարտի տարիներին», - լրագրողներին է ասել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ շեշտելով, որ «թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն հաշտվելու համար սեփական պատմության հետ, և ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:

«Հակառակ դեպքում, իրականացնելով ժխտողական քաղաքականություն՝ նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքերի կառավարությունը», - հայտարարել է Շարմազանովը, հայտնում է ArmeniaToday-ը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը Հայաստանին և հայկական սփյուռքին կոչ էր արել «անցյալի ցավերը հետևում թողնել և չփոխանցել սերնդեսերունդ»:

Թուրքիայի իշխանություններն այլևս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական կոտորածը, հունվարի 27-ին Թուրքիա պաշտոնական այցի առաջին օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Թուրքիան «առաջարկել է ուսումնասիրել 1915-ի դեպքերի հարցը Հայաստանի, Թուրքիայի ու երրորդ երկրների պատմաբանների հետ»։ «Բացի այդ, ինչպես նաև թուրք-ֆրանսիական հարաբերություններում, չենք կարող այդ խնդիրն ինքնուրույն լուծել, համատեղ աշխատանք է պետք», - նշել է Գյուլը՝ ևս մեկ անգամ կոչ անելով համատեղ հանձնաժողով ստեղծել։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիայում պիտի երկու կողմերին էլ լսեն ու հավաստիացրել, որ Թուրքիան հարգում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին, Օլանդը նշել է, որ «շարժվելու են միայն ճիշտ ուղղությամբ», նշելով, որ ինչպես ցեղասպանության փաստը, այնպես էլ դրա ժխտումը քրեօրեն պատժելի է։ Ֆրանսիան 2000-ին Ցեղասպանություն էր որակել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանդը։ Թուրքիա այցի շրջանակում Ֆրանսուա Օլանդը հանդիպել է նաև Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքի հետ:

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քվեարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական ճանաչեց:.

Օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի չորս ամիս անց` նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցին: Պարբերականը հավելում էր նաև, որ նման ժամանակացույցը թույլ կտա Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հաստատել օրինագիծը:

Վերջին 22 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի Թուրքիա առաջին այցն է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---