ANCA-ն հորդորում է ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ANCA-ն հորդորում է ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Հայ զինծառայող 20-ամյա Կարեն Գալստյանի սպանությունը Ադրբեջանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի ՊԲ շփման գծում մի քանի ժամ առաջ ապացուցում են, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Ինչպես հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, քանի դեռ Բաքուն չի ստորագրել խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը, օգնությունը պետք է կասեցվի:

«Սա մեկ շաբաթում հայ զինծառայողի սպանության արդեն երկրորդ դեպքն է, իսկ մի քանի օր առաջ դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 16-ամյա մի աղջիկ: Այս ամենը տեղի է ունենում Բաքվի չդադարող ռազմաշունչ հռետորաբանության ֆոնի վրա»,-հայտարարել է Համբարյանը:

ANCA-ն հորդորել է ԱՄՆ հայ համայնքին ազդել Ներկայացուցիչների պալատի ու Կոնգրեսի անդամների վրա, բացառելու համար ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին 2015 ֆինանսական տարում:

Facebook-յան էջում ANCA-ն հրապարակել է այն կոնգրեսականների անուններն ու հեռախոսահամարները, որոնք պատասխանատու են բյուջեի կազմման համար:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Վերջին օրերին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն ինտենսիվ կրակել են նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի ու Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանի 16-ամյա դուստրը` Լիանան, վիրավորվել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---