420 մլն դրամ հատուցված գումար. Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 5 տարեկան է30 հունվարի 2014 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Քննության վերցված 1566 պահանջով ու ավելի քան 420 մլն դրամ հատուցված գումարով Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այս տարի տոնում է 5-ամյակը` ուրախությամբ փաստելով, որ բանկերի, վարկային կազմակերպությունների ու ապահովագրական ընկերությունների հետ խնդիրներ ունեցող քաղաքացիները սկսել են ավելի շատ իրենց վստահել: «2009-ին մեզ չէին ճանաչում, չէին վստահում ու կասկածում էին, որ Ֆինանսական հաշտարարը կկարողանա լուծում տալ ֆինանսական կազմակերպությունների հետ առաջացող խնդիրներին»,- լրագրողներին իրենց գործունեությունը ներկայացնելիս ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: «Կենտրոնական բանկի հարցման համաձայն` 2009-ին մեր գրասենյակի մասին լսել էինք հարցվածների ընդամենը 12 տոկոսը, իսկ 2011-ին` արդեն 90 տոկոսը գիտեր հաշտարարի մասին: Եթե 2009-ին մեզ դիմող մարդկանց խնդիրների ընդամենը 25 տոկոսն էր մեր իրավասության շրջանակում, 2013-ին` արդեն 92 տոկոսը»,- հավելեց Սարգսյանը: 2013-ին ՖՀՀ-ն քննության է վերցրել 818 պահանջ, որոնց մեծ մասն ապահովագրական ընկերությունների դեմ է` 591, երկրորդ տեղում բանկերն են` 208 պահանջով, այնուհետ գալիս են ավոտապահովագրողների բյուրոն, գրավատներն ու վարկային կազմակերպությունները յուրաքանչյուրի դեպքում 10-ից էլ քիչ պահանջներով: «Մարդկանց վստահության ցուցանիշը մեր գործունեության հաջողության մասին պատմող ամենախոսուն ցուցանիշն է»,- ասաց Ֆինանսական օմբուդսմենը. - «Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ մարդը գալիս է մեր գրասենյակ ու այնուհետ իր հետևից բերում է ընկերներին, բարեկամներին, գործընկերներին ու հարևաններին»: «Մարդիկ գնում են ֆինանսական կազմակերպություն, և եթե կազմակերպությունը չի կարողանում լուծել իրենց խնդիրը, ապա սպառնում են, որ կգան հաշտարարի գրասենյակ»,- հավելեց նա: Մեկ սենյակում մեկ աշխատակցով իր գործունեությունը սկսած ՖՀՀ-ի 20 աշխատակիցներն այսօր արդեն մի ամբողջ հարկեն զբաղեցնում ու արժանանում են միջազգային ֆինանսական այնպիսի կառույցի դրական գնահատականին, ինչպիսին Համաշխարհային բանկն է. «Անհրաժեշտ է շեշտադրել Հայաստանի ֆինանսական հաշտարարի փորձի կարևորությունը և ներդնել այն ԱՊՀ մյուս երկրներում»: Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներում Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը միակն է, որ ծածկում է ֆինանսական ամբողջ շուկան: ՖՀՀ-ի գործունեության արդյունավետության վկայությունն է նաև, որ Հայաստանում գործող ֆինանսական կազմակերպություններից և ոչ մեկը չի հրաժարվել որևէ պահանջի հետ կապված գործակցությունից: Ընդ որում, քննության վերցված պահանջների 75 տոկոսի դեպքում խնդիրը լուծվում է հաշտեցման միջոցով: Հաշտարարը, այդուհանդերձ, չի բավարարվում արձանագրված հաջողություններով ու փորձում է թե իրենց գործունեության, թե ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերությունների կանոնների մասին հնարավորինս շատ տեղեկություններ հանրայնացնել: Անցած տարիներին ՖՀՀ-ն Հայաստանի բոլոր մարզերի 149 ավագ դպրոցում դասընթացներ է անցկացրել ավելի քան 18 հազար աշակերտի համար, ունեցել է 70 պրակտիկանտ, կրթել 1800 ուսանողի: «Առանց սպառողների կրթման ծրագրի չէինք ունենա այն ցուցանիշները, որոնցով այսօր հպարտանում ենք»,- ընգծեց Փիրուզ Սարգսյանը` ավելացնելով, որ այս տարի սկսելու են նոր` գյուղաբնակ բնակչության իրազեկման ծրագիր: «Նախ, գործերի քննության ընթացքում տեսնում ենք, որ մարզաբնակների ֆինանսական գիտելիքների մակարդակը ավելի ցածր է, ու ընդհանրապես, մարզերից ավլեի քիչ դիմումներ ենք ունենում»,- նշեց ֆինանսական Օմբուդսմենը: «Գյուղաբնակների` ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքների ավելացման անհրաժեշտության մասին ազդակներ նաև ստացանք ավագ դպրոցների աշակերտների հետ դասընթացների ժամանակ, երբ տեսնում էինք, որ մեծ ցանկություն ունեն մեր փոխանցած տեղեկությունները տանել իրենց ծնողներին»,- ասաց նա` նշելով, որ այս տարի դասընթացներ կանեն երկու մարզերում` Գեղարքունիքում ու, հավանաբար, Տավուշում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |