Միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն` «Առէկսիմբանկից»

Միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն` «Առէկսիմբանկից»

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ն հանդես են գալիս նոր առաջարկով: Այսուհետ բոլոր այն հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն վճարային քարտեր, ցանկության դեպքում կստանան ճանապարհորդական ապահովագրության փաթեթներ` դեպի աշխարհի ցանկացած երկիր: Ապահովագրական փաթեթի գումարը կազմում է 30 000 եվրո, պայմանագրի ժամկետը` 1 տարի` 15-ից մինչև 90 օր արտերկրում գտնվելու պայմանով: «GOLD» դասի քարտապաններին փաթեթը տրամադրվումէ անվճար, իսկ մնացած քարտապանների ապահովագրավճարի չափը կախված է հաճախորդի` արտերկրում գտնվելու ժամկետից:

Մինչև 15 օր արտերկրում գտնվելու դեպքում ապահովագրավճարը կազմում է 3 500 դրամ, 30 օրը` 5 000 դրամ, 90 օրը` 12 500 դրամ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Բանկի ինտերնետային կայք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---