Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել

Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել

PanARMENIAN.Net - «Էրգենեկոնի» և «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործերով նոր դատախազ է նշանակվել Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, որին հեռացրեցին պաշտոնից 2014 թվականի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործերի բոլոր նյութերը:

Աքաշը հեռացվեց պաշտոնից, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և քանի որ, ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Ստամբուլի ոստիկանապետ Սելամի Ալթինոկn այն ժամանակ հրաժարվեց կատարել դատախազի արտոնած ձերբակալությունները, գրում է Hurriyet Daily News-ը: Ասվում է նաև, որ Մուամմեր Աքաշը հունվարի 16-ին նշանակվեց աշխատանքի գլխավոր դատախազ Թեքիրդակի գրասենյակում Թուրքիայի Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի որոշմամբ:

2014 թվականի հունվարի 9-ին Տրաբզոնի ոստիկանությունը ձերբակալեց Դինքի սպանության գործով երկու կասկածյալների: Կասկածյալներից մեկը Զեյնել Աբիդին Յավուզը ձերբակալվեց հունվարի 7-ին և բերման ենթարկվեց ոստիկանության բաժանմունք: Երկրորդ ձերբակալվածը Օսման Հայալն էր, Յասին Հայալի եղբայրը, որը ճանաչվեց Դինքի սպանության կազմակերպիչ: Նա ևս ձերբակալվեց Տրաբզոնում Յավուզից մի քանի ժամ անց: Հարցաքննությունից հետո երկուսին էլ ազատ արձակեցին:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: «Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեղավորներն այժմ ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում, ոմանք դարձել են պատգամավորներ ու նախարարներ: Դա իրոք հարիր չէ XXI դարի Թուրքիային: Մարդուն սպանում են փողոցի մեջտեղում, իշխանություններն իրազեկ են ամբողջ գործընթացին, գիտեին, որ Դինքին սպանելու են ու ոչ մի միջոց չեն ձեռնարկել սպանությունը կանխելու համար»,-հայտարարել է Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն 2013 թվականի նոյեմբերին: Ըստ նրա, սպանությունից հետո թուրքական իշխանությունները փորձում են այդ գործը բարդել մի քանի մարդկանց վրա ու կարճել այն: «Մենք դա չենք ընդունում: Դինքը Թուրքիայի քաղաքացի էր: Հարկավոր է, որպեսզի պետությունը, որը ժողովրդավարության ու իրավունքի պաշտպան է, գտնի մեղավորներին: Եթե դա չի արվում, նշանակում է, պետությունը նույնպես մեղսակից է հանցագործությանը: Իշխող կուսակցությունը մեղսակից է սպանությանը»,-հայտարարել է Ղըլիչդարօղլուն: Նա նաև նշել է, որ իշխանությունները բավականաչափ հետևողական չեն Դինքի սպանության գործով դատավարությունների անցկացման գործում:

Հղումներ թեմայով.
«Էրգենեքոն»

«Էրգենեքոնը» թուրքական ազգայնական կազմակերպություն է: Այն գաղտնի, քեմալական կազմակերպություն է: Նրա անդամներն են Թուրքիայի զինված ուժերի եւ անվտանգության մարմինների մի շարք բարձրաստիճան ղեկավարներ: «Էրգենեքոնի» կազմում ներգրավված թուրք բարձրաստիճան զինվորականներն ու քաղաքագետները մեղադրվում են հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Որոշ փորձագետներ գտնում են, որ կազմակերպության գլխավոր նպատակն է իսլամիզմի արգելումն ու վերադարձը քեմալիզմին, այսինքն` բարձրաշխարհիկ Թուրքիայի ստեղծում: «Էրգենեքոնին» կասկածում են հանուն դեմոկրատական Թուրքիայի պայքարող քրդամետ կուսակցության մի շարք ղեկավարների, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքի եւ տեղացի լրագրողների սպանության կազմակերպման մեջ: Համարում են, որ «Էրգենեքոն» կազմակերպությունը կարող է նաեւ կապ ունենալ 2007 թ. «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: Ազգայնականների կարծիքով, վերը նշված բոլոր անձինք վնաս են հասցնում Թուրքիայի զարգացմանը, որ ընտրել էր Քեմալ Աթաթուրքը, եւ կազմալուծում են երկրի ինքնորոշումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---