Վրաստանի ԱԳՆ. Շուտով կորոշվի ՌԴ և Վրաստանի նախագահների երկխոսության վերսկսման ամսաթիվը

Վրաստանի ԱԳՆ. Շուտով կորոշվի ՌԴ և Վրաստանի նախագահների երկխոսության վերսկսման ամսաթիվը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ փոխղեկավար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մարտի սկզբին Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Ժվանիայի հետ կքննարկի Ռուսաստանի և Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Գեորգի Մարգվելաշվիլիի հնարավոր հանդիպման նախապատրաստման հարցը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ինչ վերաբերում է պարոն Աբաշիձեի հետ հաջորդ հանդիպմանը, ապա, հավանաբար, այն տեղի կունենա մարտի սկզբին: Օրակարգը նույնը կլինի՝ հարաբերությունների կարգավորման պրակտիկ քայլերը բոլոր այն ոլորտներում, որտեղ դա այսօր հնարավոր է: Կյանքի թելադրանքով կշարժվենք՝ առանց բարձր հայտարարությունների ու մեծ պատրանքների: Հաշվի առնելով այսoր հնչած մեր նախագահի ու Վրաստանի վարչապետի խոսքերը, բնականաբար, մենք կանդրադառնանք նաև այդ կարևոր հարցին»,-ասել է Կարասինը:

Ռուսաստանի և Վրաստանի նախագահների երկխոսության վերսկսման ամսաթիվը կորոշվի արդեն ամսվա վերջին, հայտարարել է վրացական ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն:

Փետրվարի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ կարող է հանդիպել է Վրաստանի ղեկավարի հետ, եթե վերջինս հանդես գա նման նախաձեռնությամբ: Մարգվելաշվիլին խոստացավ ուսումնասիրել Պուտինի առաջարկը, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ պատրաստ է երկխոսության վերսկսմանը:

ՌԴ և Վրաստանի հարաբերությունները սրվեցին, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջում՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: «Վրացական երազանքի» կոալիցիայի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---