4  13.02.13 - Տեառնընդառաջի (Տրնդեզ) տոնակատարությունը Երևանում
12  13.02.13 - Տեառնընդառաջի (Տրնդեզ) տոնակատարությունը Էջմիածնում

Հայերը նշում են Տեառնընդառաջը

Հայերը նշում են Տեառնընդառաջը

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Տոնը նշվել է դեռևս հեթանոսական ժամանակներում, երբ խարույկ էր վառվում, որով ժողովուրդը ողջունում էր գարնան գալուստը, և խարույկի վրայից կարող էին թռչել բոլորը, մաքրվելով մեղքերից ու երկար ու երջանիկ կյանք ակնկալելով: Քրիստոնեության տարածման հետ հեթանոսական Տրնդեզ տոնը վերափոխվեց Տեառնընդառաջի: Նորապսակներին և նաև նշանվածներին խարույկի վրայից թռցնելը սիմվոլիկ արարողություն է, մաղթանք, որ նորաստեղծ և նոր ստեղծվելիք օջախներում սիրո ջերմությունն անպակաս լինի, հեշտությամբ անցնեն բոլոր նեղությունների բովով: Տոնի նախօրյակին` փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցուց անհրաժեշտ է օրհնված ճրագ վերցնել, որով էլ պետք է վառել կրակը: Ժամերգությունից հետո կատարվում է նաև Անդաստանի արարողություն: Դրա խորհուրդն աշխարհի չորս կողմերի օրհնությունն է:

Ըստ եկեղեցական ավանդության` Հովսեփն ու Մարիամը 40 օրական Հիսուսին տաճար են տանում: Այդ ժամանակ արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու, ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել և ակամայից իրենց ճրագներով լուսավորում են դեպի տաճար Հիսուսի ճանապարհը: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, տեսնելով Հիսուսին, հասկանում է, որ նա մարդկանց համար փրկություն ու լույս կդառնա, և ընդառաջ է գնում նրանց: Այստեղից էլ առաջացել է Տեառնընդառաջը, որը նշանակում է «տիրոջն ընդառաջ գնալ». հենց դրանում էլ տոնի խորհուրդն է:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշմամբ Տեառնընդառաջը նաև նորապսակների օրհնության օր է հռչակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---