Բամբիռն ուզում է մեկնել ԱՄՆ՝ ամենախոշոր երաժշտական փառատոններից մեկին՝ SXSW-ին (վիդեո)

Բամբիռն ուզում է մեկնել ԱՄՆ՝ ամենախոշոր երաժշտական փառատոններից մեկին՝ SXSW-ին

PanARMENIAN.Net - Հայկական Բամբիռը խումբը մարտին մեկնում է ամերիկյան շրջագայության, որը կսկսվի Լոս Անջելեսից, իսկ կշարուկանվի Տեխասի Օստին քաղաքում. այնտեղ խումբը կմասնակցի աշխարհում իր տեսակում ամենախոշոր երաժշտական փառատոններից մեկին՝ South by Southwest-ին (SXSW): Բամբիռն Հայաստանից առաջին խումբն է, ով փառատոնից մասնակցության հրավեր է ստացել: Այդտեղ երաժիշտները ելույթ են ունենում միջազգային բազմաշերտ հանդիսատեսի առջև, որտեղ նաև պրոդյուսերներ են, մենեջերները, ոլորտում պրոֆեսիոնալները, ու, իհարկե, երաժիշտները: Բայց շրջագայությունն իրականացնելու համար խումբն IndieGoGo կայքում արշավ է սկսել:

SXSW-ն ֆիլմերի, ինտերակտիվ, երաժշտության ու գիտաժողովների փառատոն է, որն անցնում է ամեն գարուն (սովորաբար մարտին) Տեխսի Օստին քաղաքում: Մեկնարկելով 1987-ին, այն տարեցտարի ավելի լայնամասշտաբ էր դառնում:

SXSW Music-ին մոտ 2,200 կատարող ու խումբ է մասնակցում: 1987-ի փառատոնին հայտ ներկայացրածների թիվը 700 էր. Վերջին տարիներին այն հասնում է 12 հազարի:

Իմիջիայլոց, օգնողների համար խումբը տարբեր նվերներ ունի: Այսպիսով, 15 ԱՄՆ դոլարով օգնողները կստանան նոր՝ Winter Sessions ձայնասկավառակը ներբեռնելու հնարավորություն, ինչպես նաև նրանց անունը կգրվի այն մեքենայի վրա, որով խումբը կշրջագայի. 35 դոլարի դիմաց Բամբիռի լուսանկարով շապիկ կստանան, բացիկ ու նույն ձայնասկավառակը, ինչպես նաև դեռ լույս չտեսած երգերից մեկըբեռնելու հնարավորություն: 100-ով օգնողներին կհասնի սպասվող ամերիկյան ձայնասկավառակի վինիլային տարբերակը, շապիկն ու բացիկների հավաքածու, որը երաժիշտները կմակագրեն: 2,5 հազար դոլար օգնության համար խումբը ձեզ ու ձեր ընկերներին փակ շոու կնվիրի Հայաստանում կամ ԱՄՆ-ում, կամ էլ որտեղ ինքներդ ցանկանաք (եթե հոգաք ճանապարհածախսն ու հյուրանոցային ծախսերը):

10 հազար դոլարով օգնելով կստանաք խմբի անդամների գործիքներից մեկը:Իսկ 60 հազար դոլարի դիմաց նրանք խոստանում են Բամբիռի թմբկահար Վարդան Փարեմուզյանի Վանաձորի տունը:

Օստինում ելույթից հետո Բամբիռը կմեկնի Չիկագո, ուր հրավիրվել է ձայնասկավառակ ձայնագրելու, ինչպես նաև համերգի. ելույթները կշարունակվեն Լոս Անջելեսում, Բոստոնում, Նեշվիլում, Նյու Յորքում և այլուր:

Բամբիռը լեգենդար Բամբիռ ֆոլք-ռոք խմբի հետնորդն է: 1970-ին Գյումրիում խումբը հիմնել էր Գագիկ «Ջագ» Բարսեղյանը: Այժմ այն ներկայացնում են Ջագի որդին՝ Նարեկ Բարսեղյանը (երգահան, կիթառահար, երգիչ), ինչպես նաև Արման Քոչարյանը (երգահան, բաս-կիթառահար, երգիչ), Արիկ Գրիգորյանն (երգահան, ֆլեյտիստ, փողայիններ, երգիչ) ու Վարդան Փարեմուզյանը (թմբկահար, երգիչ), ովքեր 2012-ին Իռլանդիայում ստեղծեցին նոր Բամբիռ, «շարունակելով» հին խումբը:

2013-ի դեկտեմբերին խումբը ձայնագրել էր իր երկրորդ ձայնասկավառակը՝ Winter Sessions-ը, որը կթողարկվի 2014-ի փետրվարին՝ ԱՄՆ մեկնելուց առաջ: Արդեն Ամերիկայում ձայնագրված ձայնասկավառակը ևս կթողարկվի տարվա ընթացքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---