Առէկսիմբանկը MasterCard համակարգի ոչ չիպային քարտերի ակցիա է անցկացնում

Առէկսիմբանկը MasterCard համակարգի ոչ չիպային քարտերի ակցիա է անցկացնում

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է MasterCard միջազգային վճարային համակարգի ոչ չիպային քարտերի ակցիա, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակում bանկն առաջարկում է ձեռք բերել MasterCard Standard և MasterCard Gold ոչ չիպային քարտեր` մինչև 2014-ի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով, համապատասխանաբար 1000 և 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով, առանց չնվազող մնացորդի և հաճախորդի կողմից նշված արժույթով:

Հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---