Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև

Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին մի խումբ արգենտինահայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ու նամակ են փոխանցել՝ դատապրտելով դեսպանությանը «Հայաստանի ու Ադրբեջանի միջր հակամարտության հանգուցալուծումը ու դրա հետևանքները տարածաշրջանի համար» խորագրով սեմինարի անցկացման համար:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան բացումից ի վեր այնտեղ բազմիցս են անցկացվել հանդիպումներ, որոնց նպատակը եղել է Կովկասի պատմության խեղաթյուրումը, Իլհամ Ալիևի ռասիստական ու հակահայ հայտարարությունների տարածումը: Ադրբեջանցի դիվանագետները հրաժարվել են վերցնել նամակը, հայտնում է Agencia Prensa Armenia-ն: Սեմինարը կայացել է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքից երկու օր առաջ:

«Այդ սեմինարը սադրանք է: Դա մեզ ուժ է տալիս, նոր թափով շարունակելու մեր պայքարը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 26-ին: Հաջորդ օրն ակցիան կկրկնվի Մոնտեվիդեոյում:

Photo: Agencia Prensa Armenia
Հղումներ թեմայով.
Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---