7 առաջատար երկիր Ուկրաինայի պատճառով կասեցրել է Սոչիի G8-ի գագաթնաժողովին նախապատրաստումը

7 առաջատար երկիր Ուկրաինայի պատճառով կասեցրել է Սոչիի G8-ի գագաթնաժողովին նախապատրաստումը

PanARMENIAN.Net - Աշխարհի 7 առաջատար երկիր համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք և կասեցրել Սոչիի G8-ի գագնաթաժողովին նախապատրաստումը, որը կայանալու է ընթացիկ տարվա հունիսին: «Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ նախագահներս, ինչպես նաև Եվրամիության ու Եվրահանձնաժողովի նախագահներս, դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտումը»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության հեղինակների, Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում խախտում են այն սկզբունքներն ու արժեքները, որոնց վրա հիմնված են G7 և G8-ը: «Այդպիսով, որոշեցիքն առայժմ կասեցնել մեր մասնակցությունը հունիսին Սոչիում կայանալի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, քանի դեռ հանգամանքները չեն փոխվել, որի դեպքում միայն հնարավոր կդառնա բանավեճը»,- ասվում է հայտարարության մեջ:

Մինչդեռ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալթեր Շտայնմայերը հայտարարել է, որ աննպատակահարմար է համարում Ռուսաստանի մասնակցության կասեցումը G7 и G8-ին:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցից հետո համաձայնվել է ԵԱՀԿ հովանու ներքո Ղրիմում ստեղծված իրավիճակի գծով խումբ ստեղծել:

Պուտինն ուշադրությունը հրավիրել է ծայրահեղ ազգայնական ուժերի կողմից հնչող բռնի գործողությունների չթուլացող սպառնալիքի վրա, որոնք վտագում են ՌԴ քաղաքացիների ու ռուսալեզու բնակչության կյանքն ու օրինական շահերը, և Ռուսաստանի ձեռնարկած միջոցները համարժեք են ստեղծված արտակարգ իրավիճակին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափով Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը նպաստելու համար:

ԱՄՆ-ն առավելագույն ֆինանսական աջակցությունը կցուցաբերի Ուկրաինային ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուն: Նա խորհուրդ է տվել Կիևին հասնել ԱՄՀ աջակցության երկկողմ ծրագրերի միջոցով, ինչպես նաև այլ խոշոր ֆինանսական կազմակերպությունների աջակցությանը, հայտնում է ВВС-ին:

Երեքշաբթի Ուկրաինա կժամանի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Արդեն Կիևում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, որը, իր խոսքերով, հանդիպում է Ուկրաինայի առաջնորդների հետ: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ուկրաինա է գործուղել իր տեղակալ Յան Էլիասոնին:

 Ուշագրավ
---