7 մարտի 2014 - 13:57 AMT
Սիրիական Հոմսի հայկական թաղամասում բռնարարքը 13 մարդու կյանք է խլել

Սիրիական Հոմսի հայկական Ալ Արման թաղամասում, որը բնակեցված է առավելապես քրիստոնյաներով ու ալևիներով, ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 13 մարդ, 30-ը վիրավորվել է: Թաղամասին լուրջ նյութական վնաս է հասցվել, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Աղբյուրը Համա գավառում հայտնել է, որ Համա քաղաքի հարավային մուտքի մոտ նույնպես ականապատ մեքենա է պայթել: Զոհվել է 4 մարդ և 22 վիրավորվել է: Մեծ նյութական վնաս է հասցվել:

Համա գավառի նահանգապետ Հասան Հալաֆը, որն այցելել է ահաբեկչության վայրը, հայտարարել է, որ այս տիպի հանցագորոծությունները տարբերություն չեն դնում երեխայի, ծերունու կամ կնոջ միջև: Նրանք դրդում են սիրիացիներին հետագայում ևս դիմակայել ահաբեկչությանն ու աջակցությանը Սիրիական բանակին, որը ձգտում է վերականգնել կայունությունն ու անվտանգությունն ամբողջ երկրում:

Դամասկոսում, Առնուսի շրջանում ահաբեկիչների բաց թողած արկն ընկել է բնակելի տան վրա: Արդյունքում 5 հոգի վիրավորվել է: Վնաս է հասցվել տանը, խանութներին ու կայանած մեքենաներին:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 115 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնըսիրիական տարածքումփախստական դարձել, երկու միլիոն մարդ փախել հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչև պատերազմը 20 միլիոն էր:

Երկու տարում Սիրիայում 68 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայ հաստատվել է Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել: