Հորդանանի անապատում հայտնաբերվել է Լոուրենս Արաբացու ճամբարը

Հորդանանի անապատում հայտնաբերվել է Լոուրենս Արաբացու ճամբարը

PanARMENIAN.Net - Գաղտնի ճամբարն անապատում, որից օգտվել է բրիտանացի հետախույզ և թուրքերի դեմ արաբների ապստամբության առաջնորդ Լոուրենս Արաբացին, հայտնաբերվել է գրեթե նույն վիճակում, երբ այն լքել են գրեթե 100 տարի առաջ:

Ժամանակակից Հորդանանում գտնվող թաքստոցը նախկինի պես ծածկված է պարկուճներով և ջինի կոտրտված շշերով: Հնագետների թիմը հայտնաբերել է այդ ապաստանը քարտեզի մոտավոր ուրվագծի շնորհիվ, որն արել էր Թագավորական ՌՕՈւ օդաչուն:

Ճամբարն օգտագործվել է որպես կենսական նշանակության հենակետ բրիտանական հետախուզության սպա Թոմաս Էդվարդ Լոուրենսի կողմից, որը լեգենդ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական զորքերի դեմ իր հարձակումների շնորհիվ:

Սակայն ճամբարն աննկատ կմնար դեռ ամիսներ շարունակ, եթե չլիներ Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվի փաստաթղթերին ծանոթանալու շանսը, հայտնում է MIGnews.com-ը:

Բրիսթոլի համալսարանի հնագետ Ջին Ուինթերբերնը հայտնաբերց ուրվագիծ քարտեզը, որն բրիտանացի օդաչուն արել էր դեռ 1918 թվականին: Նշված վայրը, որը օդաչուն հիշողությամբ էր նշել, շատ էր ճամբար հիշեցնորմ:

Ուինթերբերնը սկսեց զննել պատկերը Google Earth-ում՝ գտնելու համար նկարին համապատասխանող անապատի հատվածը: Այդ նպատակով հնագետը շուրջ 10 տարի հետազոտություններ է անցկացրել Արաբական ապստամբության նախագիծը վերնագրով:

Վերջապես, նա մի փոքր ճամբար գտավ, որն, ինչպես նկարագրել է ժամանակին Լոուրենս Արաբացին, գտնվում էր «ատամնավոր բլրի ետևում և նայում էր Թել Շամ կայանին»: Դա 2012 թվականի նոյեմբերին էր:

Նախագծի տնօրեններ Նիկոլաս Սոնդերսի ու Նիլ Ֆոլկների ուղեկցությամբ, Ուինթերբերնն անմիջապես ուղևորվեց այնտեղ: Տեղում խումբը հայտնաբերեց այն ժամանակներից ի վեր նույնությամբ մնացած խարույկի մոխիրը և ճամբարով մեկ ցրված թխվածքաբլիթների տուփերը, հայտնում է Catholic Online-ը:

Լոուրենսը ճամբարում է մնացել 1917 և 1918 թթ., նրան են միացել բրիտանացի սպաները, որոնք ճամբարը կառուցել են բոլոր կանոններին համաձայն, անցնելով անապատը զրահապատ «Ռոլս Ռոյսներով»:

Լոուրենս Արաբացին բրիտանացի հնեաբան է, զինվորական, լրտես և գրող։ Թ.Է. Լոուրենսը հայտնի է դառնում 1916-1918 թթ. Արաբական Մեծ ապստամբության ժամանակ։ Ամերիկյան լրագրողի դերում նա գրում է իր ինքնակենսագրությունը՝ որով զեկուցում է իրավիճակը արաբական աշխարհում։ Չնայած փառքին ու ճանաչվածությանը՝ նրա մասին կարծիքները բավականին տարբեր են և վիճելի։ Մասնակցում է մի շարք պեղումների, մեծ շրջագայություններ է անում Սիրիայում, ուսումնասիրում է արաբական մշակույթը, սովորությունները, կրում է նրանց հագուստները, սովորում է արաբերենի տարբեր բարբառները, որոնք հետագայում նրան շատ պետք են գալիս։

1914 թ. հնեաբանական հետազոտության պատրվակով Վուլլին և Լոուրենսը ուղարկվում են Սինայի թերակղզի` այնտեղից տեղեկատվություն տրամադրելու համար։ Քանի որ արդեն խորապես ծանոթ էր արաբական աշխարհին, 1916 թ. նա համոզում է արաբական տարբեր պարտիզանական ջոկատներին ու ուժերին միահամուռ ջանքերով պայքարել Օսմանյան տիրապետության դեմ` դրանով հանդերձ նպաստելով Անգլիայի դերի մեծացմանը Մերձավոր Արևելքում։ Լոուրենսի խորհրդով՝ արաբական միացյալ ուժերը իրենց հսկողության տակ են վերցնում Հիջազի երկաթուղին, որի վերջնական կայարանը Մեդինան էր, Օսմանյան զինված ուժերի գլխավոր կայանատեղին։ Քաղաքը, երկար ժամանակ կտրվելով հաղաորդակցությունից, մթերքից և դրսի օգնությունից, 1919 թ. ազատագրվում է։ Այդ ընթացքում Լոուրենսը ծանր վիրավորվում է։ 1917 թ. նրան հաջողվում է գրավել Ակաբան, որը հեշտացնում է բրիտանական զորքերի մուտքը դեպի Պաղեստին։

Պատերազմից հետո, Լոուրենսը մասնակցում է Փարիզի խաղաղության կոնֆերանսին Ֆեյսալի պատվիրակության կազմում։ 1922 թ. նա նա ավարտում է իր գործունեությունը որպես մերձավորարևելյան հարցերով խորհրդատու Թոմաս Էդվարդ Լոուրենսը համարվում է «Իմաստության յոթ սյունաքարեր» գրքի հեղինակը, որն ունի ինքնակենսագրական բնույթ։

Արաբական Մեծ Ապստամբության ժամանակ հետախուզական գործունեության շրջանակներում Լոուրենսը բավականին մոտիկից ծանոթացել է Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերին, նրանց կեցությանն ու ազգային առանձնահատկություններին։ «Եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը։ Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց»,-ասել է Լոուրենս Արաբացին:

Photo: George Pascoe
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---