ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել աուտիզմով երեխաներին28 մարտի 2014 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Համագործակցության 7 տարվա ընթացքում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 96 մլն դրամ: Կենտրոնը կրթաբուժական ծառայություններ է մատուցում աուտիզմ և ընդհանուր զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է աուտիզմով երեխաների համար նախատեսված «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է կենտրոն այցելող 3-12 տարեկան 30 սաների: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին և մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատականացված ինտենսիվ ուսուցում` մեկ թերապևտ` մեկ երեխա հարաբերությամբ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2008 թվականից ի վեր տրամադրել է ավելի քան 96 միլիոն դրամ, ինչի շնորհիվ երեխաները կենտրոն են հաճախում անվճար: «Մենք համոզված ենք, որ դրական տեղաշարժ և առաջընթաց կարելի է գրանցել, եթե այս երեխաները զգան մեր հոգատարությունը, ուշադրությունը և աջակցությունը, ինչն ամենակարևորն է երեխաների հետ աշխատելիս: Մենք ուրախությամբ ենք համագործակցում այս կենտրոնի հետ, որտեղ աուտիզմով երեխաները ստանում են անհրաժեշտ հետևողական մասնագիտական բուժում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կենտրոնի աշխատակազմը և այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մեջ, այլև ինքնասպասարկման ու սոցիալականացման առումով: Այդ մասին են վկայում երեխաների վարքագծում նկատվող փոփոխություններն ու մտավոր ունակությունների զարգացումը: Կենտրոնի սաներից 14-ն արդեն հաճախում են հանրակրթական դպրոց: Ստացված արդյունքները վկայում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության փաստը: Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտնաբերված չէ: Ինտենսիվ վաղ միջամտությունը հնարավորություն է տալիս զգալի առաջընթաց արձանագրել: Աուտիզմով ախտորոշված երեխաներն ունեն հատուկ ծառայությունների և աջակցության կարիք `այս ամենին հասնելու համար: Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որն ախտահարում է ուղեղի տարբեր հատվածները: Աուտիզմով տառապող և՛ մեծահասակները, և՛ երեխաները սովորաբար վերբալ (խոսքային) և ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաև զվարճանքի և խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |