ԱՄՆ կոնգրեսականները խնդրում են ավելացնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին ու ԼՂՀ-ին

ԱՄՆ կոնգրեսականները խնդրում են ավելացնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին ու ԼՂՀ-ին

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Կոնգրեսի ևս 27 անդամների հետ համատեղ նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթակոմիտեի նախագահ Քեյ Գրեյնջերին, կոմիտեի նախագահ Նիտե Լոուեին՝ խնդրելով ավելացնել 2015 թվականի համար նախատեսված ֆինանսական աջակցությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, գրում է Asbarez-ը:

Մասնավորապես, կոնգրեսականները խնդրում են հարցում ուղարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որպեսզի վերջինս առնվազն 5 մլն դոլար հատկացնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ու զարցաման ծրագրերի համար, ինչպես նաև 40 մլն դոլար որպես ընդհանուր տնտեսական աջակցություն Հայաստանին:

«Մենք երախտապարտ ենք կոնգրեսականներ Փալոունին ու Գրիմին և նրանց բոլոր գործընկերներին, որոնք ստորագրել են այդ ուղերձը, օգնության համար, որի նպատակն է հայ-ամերիկյան բազմամյա բարեկամության ամրապնդումը: Մենք գնահատում ենք նրանց աջակցությունն աշխարհի այդ առանցքային տարածաշրջանում խաղաղության, կայունության ու ժողովրդավարության կայացման գործում», -հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Մի խումբ կոնգրեսականներ խնդրել են նաև աջակցել Սիրիայում բարձր ռիսկի տակ գտնվող բնակչության խմբերին, այդ թվում նաև հայերին ու քրիստոնյա համայնքներին: Կոնգրեսականները խնդրել են նաև օժանդակել կայուն զարգացման հիմնադրամներին Ջավախքում աշխատատեղերի ստեղծման հարցում և կասեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ Ալիևի կառավարությունը չի կասեցրել հարձակումները Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վրա և չի համաձայնվել, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ միջոցներով:

1995 թվականին ԱՄՆ Կոնգրեսում ստեղծվեց Հայաստանին աջակցող երկկուսակցական խումբ: Այն հիմնեցին ժողովրդավար Ֆրենկ Փալոուն ավագը և հանրապետական Էդվարդ Փորթերը: Հետագայում Փորթերի տեղը զբաղեցրեց Ջո Նոլենբերգը: Խումբն աշխատում է Ներկայացուցիչների պալատում՝ նախաձեռնելով հայկական հարցերի քննարկումներ: Այժմ խումբը գլխավորում են ֆրենկ Փալոուն կրտսերն ու Մայքլ Գրիմը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---