«Super 0 օրական». Անսահմանափակ զանգեր ցանցի ներսում՝ 150 դրամով

«Super 0 օրական». Անսահմանափակ զանգեր ցանցի ներսում՝ 150 դրամով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն «Ալո մենք» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ցանցի ներսում անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու նոր հնարավորություն: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել «Super 0 օրական» ծառայությունն՝ ուղարկելով *024# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 150 դրամ, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:

Բացի այդ, ինչպես և նախկինում, «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են ակտիվացնել նաև «Super 0» ծառայությունը 30 օր ժամկետով և կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր և ուղարկել ներցանցային SMS հաղորդագրություններ:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---