ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 500 ուսանողի տարեկան ուսման վարձ է վճարում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 500 ուսանողի տարեկան ուսման վարձ է վճարում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է «Կրթական հիմնադրամ» նախագիծը: Այս տարի ընկերությունը 180 մլն դրամ է հատկացրել, որի շնորհիվ տարբեր բուհերի ևս 200 ուսանող կազատվի վարձ վճարելու բեռից: Հատուկ կարիքներով, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին և երկրորդ կուրսի ուսանողների շրջանում իրականացվող ծրագիրը մեկնարկել է 4 տարի առաջ: Այդ ընթացքում ծրագրի շահառու է դարձել 500 ուսանող: Նրանց աջակցելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է ավելի քան 349 մլն դրամ:

«Կան ոլորտներ, որտեղ կատարվող ներդրումներն արդյունք են տալիս շատ արագ: Կրթության ոլորտը չի ենթարկվում այդ կանոններին. Ավելին՝ լուրջ ներդրումներ և համբերություն է պահանջում: Սերունդների և երկրի զարգացման հեռանկարում հատկապես կարևոր է երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մոտեցումը: Մենք քաջալերում ենք մտավոր ներուժը լիարժեք բացահայտելու և այն զարգացնելու ուսանողների ձգտումը: Մեզ համար հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևորում է մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու և զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը: Այս նախագիծը խոցելի խմբի ուսանողներին թույլ է տալիս հաղթահարել սոցիալական բեռի հոգեբանական արգելքները և առավելագույս ներգրավվել կրթության գործընթացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---