Բնակարանային պատշաճ պայմաններ` սահմանամերձ գյուղերի 25 ընտանիքի համար

Բնակարանային պատշաճ պայմաններ` սահմանամերձ գյուղերի 25 ընտանիքի համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարում են բնակարանաշինության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հովանավորվող ծրագրի պաշտոնական բացումը կայացել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: Գործակցող կողմերը համատեղ կառուցման աշխատանքներ են իրականացրել գյուղում: Սոցիալական ծրագրի նպատակն անապահով ընտանիքներին աջակցելն է` իրենց տները կառուցելու և վերանորոգելու գործում: Դրա շահառուներն են Տավուշի և Արմավիրի մարզերի սահմանամերձ գյուղերի անապահով 25 ընտանիքները, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Այսօր Հայաստանի սահմանամերձ գյուղերը ճգնաժամային այնպիսի վտանգի առջև են, ինչպիսիք են տնազրկությունը, աշխատատեղերի սղությունը, որոնք էլ իրենց հերթին դառնում են արտագաղթի պատճառ: Կա նաև ցածր բնական վերարտադրողականության խնդիր, ինչը վտանգում է գյուղերի գոյությունը: Սահմանամերձ գյուղերին աջակցելու, առկա վտանգները նվազեցնելու, Հայաստանի սահմանամերձ տարածքներում ապրելու և ընտանիք պահելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում: Իսկ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ստանձնել է իրականացնել այդ ծրագիրը, որի նպատակը սահմանամերձ գյուղերի 10 ընտանիքի օգնելն է` իրենց կիսակառույց տների շինարարությունն ավարտելու և 15 ընտանիքի՝ վերանորոգելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմի գործակցությունը սկսվել է դեռևս 2007-ին. ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության և նվիրման շնորհիվ, արդեն 25 ընտանիք վայելում է հարմարավետ տանիքի տակ ապրելու երջանկությունը: Այս երկար և արգասաբեր գործակցության շնորհիվ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայուն սոցիալական ներդրում է կատարում Հայաստանի համայնքների պահպանման և զարգացման գործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ դրսևորմամբ ` ընկերությունը ստանձնել է տնազրկությունը Հայաստանում վերացնելու առաքելության մի մասը:

«Սահմանագծին ապրող այս մարդիկ ևս մեր երկրի սահմանները պահողն են, և մենք պետք է ձեռք մեկնենք նրանց՝ օգնելով բարելավել իրենց կյանքի որակը: Այս տան շարվող պատերի յուրաքանչյուր քար և բարձրացող ամեն մի տանիք մեր երկրի հենասյունն են: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ մենք իրականություն ենք դարձնում այս մարդկանց երազանքը. վերջապես ավարտին հասցնել կիսակառույց տների կառուցումը և զավակներին ապահով և բարեկարգ պայմաններում մեծացնելու հնարավորություն ստանալ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործակցությունը երկար տարիների փորձով է հաստատել իր արդյունավետությունը՝ բազմաթիվ ընտանիքների կյանքում իրապես փոփոխություն մտցնելով: Սա մի յուրօրինակ գործակցություն է, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. պատասխանատվություն առ համայնքներ, պատասխանատվություն առ ընտանիքներ, որոնք ապրում են մեր կողքին, որոնք մեր հասարակության մի մասնիկն են, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը: Այս նոր ծրագրով նախատեսվում է աջակցել սահմանամերձ համայնքներում ապրող 25 ընտանիքների, որը ավելի լավ կենսամակարդակ փնտրելու համար Հայաստանից չհեռանալու հնարավորություն կտա նրանց՝ նպաստելով նաև պետության սահմանների անվտանգության պահպանմանը»,-ասաց Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 Ուշագրավ
Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող է արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք
Հայաստանում ամուսնալուծությունների ցուցանիշի աճի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձրաձայնած խնդիրը սոցցանցերում քննարկման առարկա դարձավ
Իր իսկ հարցին, թե ինչու մինչև հիմա ցուցմունք չէր տալիս, դերասանը պատասխանել է՝ մի քանի պատճառ կար
Երևանի մզկիթում նամազ անելու որևէ պաշտոնական նամակ կամ տեղեկություն Թուրքիայից չեն ստացել