The Wall Street Journal. Ուկրաինան ակնկալում է ու արժանի է Ամերիկայի աջակցությանը

The Wall Street Journal. Ուկրաինան ակնկալում է ու արժանի է Ամերիկայի աջակցությանը

PanARMENIAN.Net - «1954 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Ուկրաինայի կազակները ճակատագրական դաշինք կնքեցին Մոսկվայի հետ Լեհաստանի կառավարիչների դեմ, ուկրաինացիները վերադառնում են դեպի Արևմուտք» , - գրում է The Wall Street Journal-ը:

Սակայն, ըստ պարբերականի, այժմ ընտրված է Ուկրաինայի համար չափազանց անպատեհ պահ, քանի որ թուլացած տնտեսությամբ Եվրամիությունը «խժռում է» Ռուսաստանից եկող էներգիան ու կեղտոտ փողերը՝ միաժամանակ խրատներ տալով Ուկրաինային արևմտյան արժեքների մասին, բայց հրաժարվելով նրան պաշտպանել: ԱՄՆ-ում իշխանությունն Օբամայի ձեռքում է, որը երկու անգամ հաղթեց ընտրություններում ՝ խոստանալով, որ Ամերիկան կհեռանա «թեժ կետերից»:

Իր հերթին Պուտինը տեսնում է թույլ Արևմուտք ի դեմս նրա թուլամորթ ղեկավարների: Պուտինը զավթեց Ղրիմը, իսկ «անցած հանգստյան օրերին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի արևելյան շրջաններ», պնդում է խմբագրական հոդվածի հեղինակը: Ի պատասխան Բրյուսելն ու Վաշինգտոնը ոչինչ չնշանակող հայտարարություններ արեցին: Վստահաբար, ուկրաինացիները եզրակացրեցին, որ միայնակ են մնացել:

«Արևմուտքի դավաճանությունն անսպասելի հարված էր Ուկրաինայի համար: ԵՄ-ն միշտ պատրվակներ է գտնում մերժելու համար Ուկրաինային հեռանկարում այդ կազմակերպությանն անդամակցելու հարցում: Սակայն ԱՄՆ-ն հսկայական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և խոստացել է պաշտպանել նրա ինքնիշխանությունը՝ Ուկրաինան փոխարենը մասնակցել է ՆԱՏՕ-ի բանավեճերին ու առաքելություններին:

Եվ հիմա, երբ Ուկրաինան իր «վաղեմի զինակցից» հետախուզական տվյալներ է խնդրում, Վաշինգտոնը միայն բանակային օրապահիկներ է տրամադրում:

2008 թվականին Բուշի վարչակազմը փրկեց Վրաստանը՝ իր ռազմանավերն ու ռազմական ինքնաթիռներն ուղարկելով այնտեղ: Հակառակը, Օբամայի վարչակազմը կարծես համարում է, որ Պուտինին խաղաղեցնում են կանխարգելիչ զիջումները: Մարտին Օբաման բացառեց ԱՄՆ ներխուժման հնարավորությունն Ուկրաինա, ինչպես նաև Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հաջորդ դիվանագիտական «նահանջը» կդառնան Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵՄ ու ԱՄՆ բանակցությունները: Տեղի բնակիչներին պատմական հիշողությունը սովորեցնում է հարգել ուժն ու անցնել հաղթողի կողմը: ԱՄՆ բանակը չի փրկի Սլավյանսկը: Բայց Ուկրաինան սպասում է և արժանի է ամերիկյան աջակցության այլ դրսևորումների, աջակցության, որը Վաշինգտոնը չի ցուցաբերում: Դավաճանությունը տգեղ բառ է և առավել ևս տգեղ արարք: Ուկրաինայում ԱՄՆ-ն ու Եվրոպան թանկ կվճարեն դրա համար», - վստահ է The Wall Street Journal-ը, հայտնում է Inopressa-ն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---