Հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում16 ապրիլի 2014 - 11:41 AMT PanARMENIAN.Net - «Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճն ավարտվել է հաշտությամբ: Ապրիլի 15-ին հայկական դատարանը հաստատել է AM իրավաբանական ընկերության կողմից պատրաստված հաշտության համաձայնագիրը: «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006-ից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009-ից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Դրանցում մի շարք անհաջողություններից հետո Աֆին Լիզինգ ավստրիական կազմակերպությունը մոտ մեկ տարի առաջ դիմել է AM իրավաբանական ընկերությանը: Հայաստանի դատարաններում բարդ աշխատանքի արդյունքում AM ընկերության իրավաբանները կարողացել են իրենց օտարերկրյա վստահորդին վերադարձնել վերջինիս հասանելիք գումարները: «Մեր երկարատև աշխատանքով ստացված հաշտության համաձայնության արդյունքում միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերությանն այսօր արդեն վճարված են բոլոր պարտքերը, իսկ հայկական ընկերությունը ազատվել է ֆինանսական լուրջ բեռից»,- նշել է AM իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը: Գործը վարել են AM ընկերության իրավախորհրդատուներ Ռոզա Ստեփանյանը և Գոհար Գևորգյանը, տեղեկացնում են իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում |