Հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում

Հայ-ավստրիական բիզնես վեճը լուծվել է հայկական դատարանում

PanARMENIAN.Net - «Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճն ավարտվել է հաշտությամբ: Ապրիլի 15-ին հայկական դատարանը հաստատել է AM իրավաբանական ընկերության կողմից պատրաստված հաշտության համաձայնագիրը:

«Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006-ից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009-ից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Դրանցում մի շարք անհաջողություններից հետո Աֆին Լիզինգ ավստրիական կազմակերպությունը մոտ մեկ տարի առաջ դիմել է AM իրավաբանական ընկերությանը:

Հայաստանի դատարաններում բարդ աշխատանքի արդյունքում AM ընկերության իրավաբանները կարողացել են իրենց օտարերկրյա վստահորդին վերադարձնել վերջինիս հասանելիք գումարները:

«Մեր երկարատև աշխատանքով ստացված հաշտության համաձայնության արդյունքում միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերությանն այսօր արդեն վճարված են բոլոր պարտքերը, իսկ հայկական ընկերությունը ազատվել է ֆինանսական լուրջ բեռից»,- նշել է AM իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը:

Գործը վարել են AM ընկերության իրավախորհրդատուներ Ռոզա Ստեփանյանը և Գոհար Գևորգյանը, տեղեկացնում են իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---