Ազերի իրավապաշտպան. ԱՄՆ հիմնադրամները մոտ 35 մլն դոլար են հատկացրել Ադրբեջանում գունավոր հեղափոխությանը22 ապրիլի 2014 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի իրավապաշտպան Էյնուլլա Ֆաթուլլաևը մեղադրել է ԱՄՆ-ին իր երկրում ապակայունացնող գործունեության համար: Նա պնդում է, որ վերջին 10 տարում ամերիկյան երեք խոշոր հիմնադրամներ Ադրբեջանին մոտ 35 մլն դոլար են հատկացրել: Այդ գումարն ուղղվել է ընդդիմադիր կազմակերպություններին ու կառույցներին երկրում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Ֆաթուլլաևն իր կարծիքը հայտնել է օրերս haqqin.аz-ում հրապարակված զեկույցում: Նման հարցադրման վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: «Մենք նախկինում ևս նման ծիծաղելի պնդումներ ենք լսել։ Ես կարող եմ ասել միայն, որ ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն։ Ղրիմի իրադարձությունների ֆոնի վրա դրանք ավելի են կարևորվում։ ԱՄՆ-ն և Ադրբեջանը պետք է ամեն ինչ անեն՝ այդ հարաբերությունների մակարդակը պահելու համար։ Այն ուժերը, որոնք նման պնդումներով են հանդես գալիս, փորձում են վատացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Մենք դա թույլ չենք տա, ոչ ոք չպետք է հավատա այդ անհեթեթությանը»,- ասել է նա։ Մինչդեռ, «Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, Ֆաթուլլաևը ԱՄՆ դեսպանին նաև այլ փաստեր է ներկայացրել իշխանությունների հակառակորդներին ֆինասավորելու վերաբերյալ: Ըստ իրավապաշտպանի ուսումնասիրության, 2008-2013թթ.-ին Միջազգային հետազոտությունների ու փոխանակման ամերիկյան IREX կազմակերպությունը 29 դրամաշնորհ է տրամադրել 730 հազար մանաթ ընդհանուր արժեքով, որից 10 հազար դոլար 2013թ.-ի նախաշեմին հատկացվել է azerbaijanelections.org կայքին, որն ընտրությունների ժամանակ և դրանից հետո հանդես էր գալիս ընդդիմության դիրքերից՝ դրանց արդյունքները կասկածի տակ առնելով։ 25 հազար դոլար հատկացվել է հակակառավարական seckiportali.az ռեսուրսին։ Եվս 275 հազար դոլար 5 դրամաշնորհների տեսքով հատկացվել է իշխանություններին ակտիվ քննադատող Էմին Հուսեյնովին։ Կառավարության ևս մեկ քննադատ՝ Ռաշիդ Հաջիլին ստացել է 128 հազար դոլար։ Պարզվել է նաև, որ Իրավաբանների ամերիկյան ասոցիացիան ևս հետ չի մնացել IREX-ից և 2003-2013 թվականներին Ադրբեջանի տարբեր կազմակերպություններին է հատկացրել ընդհանուր առմամբ 519 հազար մանաթ: Այդ գումարից 2016 հազար մանաթը վճարվել է ընդդիմադիր ակտիվիստներին, այդ թվում նաև Ռաշիդ Հաջիլիին, որը 90 հազար դոլար է ստացել: Ադրբեջանում ժողովրդավարության տարածման ևս մեկ ջատագով է Revenue Watch Institute կազմակերպությունը, որն ըստ Ֆաթուլլաևի, 2006-2013 թթ. ընդդիմադիր կազմակերպություններին է հատկացրել 950 հազար մանաթ, ինչը կազմում է մոտ 1,2 մլն դոլար: Revenue Watch Institute-ը, որը նախկինում համագործակցում էր Սորոսի հիմնադրամի հետ, վերջերս զուտ ձևականորեն ինքնուրույն գործունեություն է ծավալել: Չնայած, որ ինստիտուտը մերժում է ստացել Ադրբեջանում գրանցվելու հարցում, կազմակերպությունն, ինչպես վկայում են փաստերը, շարունակում է սուբսիդավորել ադրբեջանական ընդդիմությանը, որի գործունեությունն ուղղված է գործող իշխանությունների տնտեսական քաղաքականության քննադատությանը: Մինչդեռ, որոշ տվյալներով, Ադրբեջանում բուռն գործունեություն է ծավալել նաև NED հիմնադրամը, որն, ըստ փորձագետների, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ հավասար համագործակցում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ: Ըստ Ֆաթուլլաևի, այդ հիմնադրամը վերջին 10 տարում ադրբեջանական ՈԿԿ-ին է տրամադրել 3,5 մլն դոլարի 78 դրամաշնորհ, որոնց հիմնական մասը հատկացվել է 2010-2013 թթ. ՝ 2,3 մլն դոլար: Հիմնադրամը հիմնականում ֆինանսավորել է ՈԿԿ-ներին, ԶԼՄ-ներին, ընդդիմադիր կազմակերպությունների, ինչպես նաև այսպես կոչված Ազատ մտքի համալսարանը՝ Aзiq Fikir Universiteti, որը համարվում է հեղափոխական երիտասարդության դարփնոց: Նշենք, որ բողոքավոր երիտասարդության մեծ մասը պատրաստվել է հենց այդ համալսարանում: Ծանոթանալով այս և նման այլ փաստերի՝ շատերն Ադրբեջանում հարց են տալիս. եթե ԱՄՆ-ն իրոք Ադրբեջանին գործընկեր է համարում, ապա ինչո՞ւ է Վաշինգտոնը ֆինանսավորում ընդդիմությանն, այդ թվում՝ ծայրահեղական շրջանակներին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում շարունակում է գործել «Ստրկացված ժողովրդների մասին» օրենքը, որի համաձայն ԽՍՀՄ նախկին ժողովրդները ստրակցված են համարվում: P.L.86-90 օրենքն ընդունվել է ԱՄՆ-ում 1959-ի հուլիսի 17-ին: Այն նաև անվանում են «Օրենք Ռուսաստանի մասնատման մասին»: Փաստաթղթից բխում է, որ կոմունիստական Ռուսաստանի քաղաքականության արդյունքում նվաճվեցին և զրկվեցին ազգային անկախությունից Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը. Թուրքեստանը, Ադրբեջանը, Իդել-Ուրալը, Ղազախիան և այլն: Օրենքի տեքստում ասվում է. «Քանի որ այդ ստրկացված ժողովրդներն ի դեմս ԱՄՆ-ի տեսնում են մարդկային ազատության պաշտպանի, նրա առանջնորդությունն են որոնում իրենց ազատագրման ու անկախացման գործում, քրիստոնեական, հուդայական, մահմեդական, բուդդայական և այլ դավանանքների կրոնական ազատությունների վերականգնման գործում, ինչպես նաև անձի ազատությունների հարցում, և քանի որ ԱՄՆ ազգային անվտանգության համար կենսականորեն անհրաժեշտ է այդ նվաճված ազգերի դեպի ազատություն և անկախություն ձգտման անդրդվելի աջակցությունը, …մենք պետք է պատշաճ կերպով պաշտոնապես ակնհայտորեն ցույց տանք այդ ժողովրդներին այն պատմական փաստը, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը կիսում է ազատություն ու անկախություն ստանալու նրանց մղումը»: ԱՄՆ բոլոր նախագահներն երդվել են կատարել այդ օրենքը: Ըստ մի շարք հետազոտողների, այդ օրենքի իրականացման և համապատասխան քաղաքական գործողություններ կատարելու համար ծախսվել է մոտ 4 մլրդ դոլար: Չնայած, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և քաղաքական-տնտեսական հասարակարգը նախկին ԽՍՀՄ տարածքում փոխվեց, այդ օրենքը գործում է մինչ օրս և իրավական բազա է ստեղծում, որպեսզի ԱՄՆ-ն միջամտի ինչպես ԱՊՀ առանձին պետությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ ամբողջ Համագործակցության ներքին գործերին: Օրինակ կարող է ծառայել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2002-ի հուլիսի 21-27-ը «Ստրկացված ազգերի շաբաթ» հայտարարելն ի կատարումն վերոնշյալ օրենքի: Այդ միջոցառմանը նվիրված իր ուղերձում Ջ. Բուշը Բելառուսը դասեց այն պետությունների շարքին, որտեղ «մարդիկ զրկված են իրենց կարծիքն ազատ արտահայտելու հիմնական իրավունքներից, իսկ նրանց առօրյա կյանքը մթագնում է վախը գաղտնի ոստիկանությունից»: Դեռ 2011-ին ֆրանսիացի լրագրողները «ԿԱՊԱ»-ից «Կանալ+»-ի և «Պլանետա Տելե-Կվեբեկ»-ի հետ համատեղ փաստագրական ֆիլմ նկարահանեցին «գունավոր հեղափոխությունների» նախապատրաստման ու իրագործման մասին Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի օրինակով, արևմտյան ՈԿԿ դերի մասին ԱՊՀ երկրներում «թավշյա հեղափոխությունների» կազմակերպման հարցում: Հեղինակները կանխատեսումներ չէին անում, թե ԱՊՀ պետություններից որը նման «գունավոր» փորձարկումների ասպարեզ կդառնա: Ըստ նրանց, «հեղափոխության հերթում են» նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններն ու Չինաստանը: Մի քանի ամիս շարունակ ֆիլմի հեղինակները հետևել են այդ հեղափոխությունների առաջնորդներին, որոնց Բուշն անվանում էր հանուն ազատության մարտնչողներ: Հեղինակները նաև հայտնաբերել էին նրանց, ովքեր մնում են թավշյա հեղափոխությունների ստվերում: ԱՄՆ-ն տոննայով փողեր է ծախսել գունավոր հեղափոխությունների վրա, պնդում էին լրագրողները: Մասնավորապես, Ուկրաինայում ու Ղրղզստանում ԱՄՆ-ն ծախսել է շուրջ 110 մլն դոլար: Վավերագիրներն եկան այն եզրակացության, որ «գունավոր» հեղաշրջումների՝ Սերբիայի թավշյա հեղափոխության, Վրաստանի վարդերի հեղափոխության, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության և Ղրղզստանում կակաչների հեղափոխության ետևում ԱՄՆ է կանգնած, որը վստահ է, որ հարկավոր ռեժիմն իշխանության բերելու համար պատերազմը պարտադիր չէ: Ըստ ֆիլմի հեղինակների, սկզբում այդ մեթոդը փորձարկվեց Սերբիայում: «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի հեղինակ, ամերիկացի Ջին Շարփը հայտարարեց, որ նրանք, ով 2000 թվականին Սերբիայում փորձում էին տապալել Միլոշևիչին, հետևել են իր խորհուրդներին: Միլոշևիչի պաշտոնանկությունից հետո հենց սերբերը դարձան այդ մեթոդների տարածողը և օգնեցին վրացիներին տապալել Շևարդնաձեին: Նրանք աջակցեցին նաև Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության նախապատրաստմանը: Ըստ վավերագիրների, Միլոշևիչի ռեժիմի տապալումը 2000 թվականին, Շևարդնաձեի տապալումը 2003-ին, Յուշչենկոյի իշխանության գալը Ուկրաինայում 2004 թ. դեկտեմբերին, ինչպես նաև ղրղզական կակաչների հեղափոխության հաղթանակը մի շղթայի օղակներ են: «Եվ ամեն անգամ օգտագործվել է նույն սցենարը՝ կեղծված ընտրություններ, ջղաձիգ դիմադրող իշխանություններ, որոնք, ի վերջո, զիջում են բողոքողներին»,-նշում են հեղինակները: Նրանք վստահ են, որ «գունավոր» հեղափությունների տեխնոլոգիան տարբեր հիմնադրամների քողարկման տակ մշակվում ու ֆինանսավորվում են ԱՄՆ կողմից: Սակայն, եթե նախկինում տարբեր երկրներում քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների օղակների ստեղծմամբ գաղտնի զբաղվում էր ԿՀՎ-ն, ապա այժմ այդ տեսակի գործունեությունն ԱՄՆ-ում հրապարակային է դարձել: Հենց դրանով են զբաղվում ամերիկյան կազմակերպությունները, այդ թվում նաև Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամը, որը մասնակցել է վրացական հեղափոխությանը, «Freedom House» ասոցիացիան, որը Ղրղզստատնում հեղափոխությունից առաջ 6 ընդդիմադիր թերթ է հրատարակել և նպաստել է Ասկար Ակաևի տապալմանը, ինչպես նաև Միջազգային հանրապետական ինստիտուտը, որը զբաղվում է ժողովրդավարության տարածմամբ աշխարհում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած |