Մոսկվայի արբիտրաժային դատարանը մոտ 13,5 մլն ռուբլի է գանձել «Արմավիայից»23 ապրիլի 2014 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի արբիտրաժային դատարանը մոտ 13,5 մլն ռուբլի է գանձել «Արմավիայից» «Վնեշէկոնոմբանկի» հայցով: Այսպիսով դատարանը մասնակիորեն բավարարել է բանկի հայցը, որը խնդրում էր ավիաընկերութունից գանձել մոտ 16,5 մլն ռուբլի, հայտնում է «ՌԱՊՍԻ»-ն: Դատարանում «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչը հայտնել է, որ 2011 թվականի հունիսին Sukhoi SuperJet-100 երկու ինքնաթիռների լիզինգային ձեռքբերման նպատակով ավիաընկերությանը վարկի տրամադրման նախագծի շրջանակում կողմերը ծառայությանների մատուցման վերաբերյալ պայմանագիր են կնքել: Գործարքների սխեմաների մշակման համար բանկը խորհրդատուների է հրավիրել դրսից՝- PricewaterhouseCoopers-ին և «Վեգաս Լեքս» իրավաբանական ընկերությանը: Ըստ պայմանագրի ավիաընկերությունը պարտավոր էր հատուցել բոլոր ծախսերը: Բանկը խորհրդատուներին է վճարել 14,8 մլն ռուբլի և հաշիվներն ուղարկել է ավիաընկերությանը: 2012-ին ավիաընկերությունը բանկին փոխանցել է ընդամենը 1 մլն ռուբլի: Քանի որ ավիաընկերությունը չի մարել պարտքը, բանկը դիմել է դատարան: «Արմավիայի» ներկայացուցիչն իր հերթին հայտարարեց, որ ընկերությունը համաձայն չէ հայցվորի պահանջներին, քանի որ, բանկը խախտել է եզրակացությունը տրամադրելու ժամկետը, որը սահմանված էր երեք ամիս: Պատասխանող կողմը համարում է նաև, որ ծառայությունները պատշաճ կերպով չեն մատուցվել: 2012 թվականին ավիաընկերությունը հրաժարվեց վարկից: Լինելով Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի առաջին պատվիրատուն՝ ավիաընկերությունը 2012 թ. հայտարարեց, որ հրաժարվում է արդեն շահագործվող ինքնաթիռից և նոր ինքնաթիռից, որը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն պետք է փոխանցեր ընկերությանը: 2013 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն հայցով դիմել է ՌԴ ԱԱՊ-ին կից գործող Միջազգային առևտրային վերաքննիչ դատարան՝ պահանջելով գանձել «Արմավիայից» կրած վնասին համարժեք գումարը: «Արմավիա» ընկերությունը հայտնեց, որ դադարեցնում է թռիչքները 2013-ի ապրիլի 1-ից և սկսում է սնանկացման գործընթացը: 2013թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը: Հոկտեմբերի 23-ին կառավարության նիստում հաստատվեց «McKinsey & Company» ընկերության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության վրա հիմնված «Հայաստանում ավիափոխադրումների մրցունակ ու տևական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |