Անուշ Գրիգորյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Անուշ Գրիգորյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, հայոց եռագույնը ծածանվել է նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմի միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը չուներ հավասարը և հռչակվել էաշխարհի չեմպիոն:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակիչ մենամարտում Անուշի մրցակիցը իտալուհի Իռմա Տեստան էր, որը բավականին բարձրահասակ էր և ավելի քան 20 սանտիմետրով գերազանցում էր հայ մարզուհուն: Այնուհանդերձ մեր բռնցքամարտիկը ճիշտ մարտավարության շնորհիվ զրոյացրել է մրցակցի ֆիզիկական առավելությունը և դարձել բռնցքամարտի առաջին հայ աշխարհի չեմպիոնուհին:

Աշխարհի առաջնությունում մեդալ էր նվաճել նաև Նարեկ Մանասյանը: 81 կգ քաշային մեր բռնցքամարտիկն արժանացել էր բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բուլղարիայից Հայաստան կժամանի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի ժամանակով 01:30-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---