Մուշում մտադիր են վերականգնել հայկական եկեղեցին, իսկ մինչև այդ Կերմուշինն արդեն քանդվում է

Մուշում մտադիր են վերականգնել հայկական եկեղեցին, իսկ մինչև այդ Կերմուշինն արդեն քանդվում է

PanARMENIAN.Net - Մուշում մտադիր են վերականգնել հայկական Սբ Մարինե եկեղեցին, որը քաղաքի հայկական թաղամասում (Բերդ) է: Այժմ եկեղեցուց միայն փլատակներ են մնացել, չնայած այն գրանցված է եղել որպես պատմական հուշարձան: Ըստ քաղաքապետ Ֆելաթ Ասիայի, այժմ հատուկ աշխատանք են կատարում, հովանավորներ փնտրում:

Ըստ հայ-թուրքական «Ակոս»-ի, հայկական թաղամասի ոչնչացումը սկսվել էր դեռ նախորդ ամռանը, սակայն եկեղեցուց որոշ հատվածներ մնացել էին: Այն Մուշի Սբ Առաքելոց վանական համալիրի մասն էր, որն ամբողջությամբ ոչնչացվել է դեռ 1915 թվականին:

Իսկ մինչև այդ Թուրքիայի Շանլիուրֆա (պատմական Ուրֆա) քաղաքից 10 կմ հեռավորությամբ, Կերմուշում գտնվող հին հայկական եկեղեցին գրեթե ամբոջովին թալանված է: «Ակոս» թերթի համաձայն, եկեղեցուց գրեթե բան չի մնացել և եթե միջոցներ չձեռնարկվեն, այն վերջնականապես հողին կհավասարվի: Պատերի քարերն ու խաչքարերն օգտագործում են հարևանությամբ գտնվող տների կառուցման համար որպես շինանյութ:

Մինչ 1915 թվականը Կերմուշում մոտ հազար հայ է բնակվել: Եկեղեցին քանդվել է հենց այդ տարիներին: 2011-ի նախընտրական արշավի ժամանակ իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել էր «4 տարում 400 նախագիծ» ծրագրի մեկնարկի մասին, որով վերականգնվելու են պատմական հուշարձանները, սակայն եկեղեցու գմբեթն արդեն փլուզվել է: Այնուամենայնիվ, տեղի բնակչությունը կողմ է եկեղեցու վերանորոգմանը, քանի որ Կերմուշ կսկսեն զբոսաշրջիկներ այցելել:

Թուրքիայում երկու հայկական եկեղեցի է վերականգնվել՝ Վանում Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին և Դիարբեքիրում Սբ Կիրակոս եկեղեցին: Մի քանի տարի է վերականգնողական աշխատանքներ են տարվում Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Մինչ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում մոտ 2,5 հազար եկեղեցի կար, այժմ դրանք բոլորն ավիրված են:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---