Սորբոնից պրոֆեսորը դասախոսություններ է կարդացել ԵՊԼՀ ու ԵՊՀ ուսանողների համար

Սորբոնից պրոֆեսորը դասախոսություններ է կարդացել ԵՊԼՀ ու ԵՊՀ ուսանողների համար

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ-ի Ակադեմիական նվաճումների կենտրոնը մայիսի 15-24-ը հյուրընկալել էր Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Ֆրանկոյին համեմատական գրականության դասախոսությունների շարք կարդալու։ «Աջակցություն ֆրանսալեզու մագիստրոսական կրթությանը» ծրագրի շրջանակում անցնող այդ դասախոսությունները նախատեսված էին ԵՊԼՀ-ի ու ԵՊՀ-ի մագիստրատուրայի ուսանողների համար, անցնում էին Ֆրանկոֆոն Համալսարանների Ասոցիացիայի (AUF) ֆինանսական աջակցությամբ: Միջոցառման շրջանակում պրոֆեսոր Ֆրանկոն հանդիպեց ուսանողներին, պատասխանի բազմաթիվ հարցերի՝ երկու համալսարանների գործակցության հետագա զարգացման, Փարիզ-Սորբոն համալսարանի հետ համադիպլոմավորմամբ, 2014-2015 ուս. տարում մեկնարկող երկու նոր մագիստրոսական մասնագիտացումների՝ «Համեմատական և ֆրանսիական գրականություն» և «Հրատարակչական գործ. Թվային հրատարակություն» մասին: Երկրորդ կրթական ծրագիրն առաջին անգամ է ներդրվում ԵՊԼՀ-ում և Հայաստանում նախադեպը չունի: Համաշխարհային ու տեղական շուկայում մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտությունը, որն իր ավանդական բովանդակությունից զատ (խմբագրում, էջադրում, շապիկի և տիտղոսաթերթի գեղարվեստական ձևավորում) նախատեսում է նաև տեղեկատվության թվային հենարանների, աղբյուրների, թվային գրքերի, լրագրության, գովազդների (ePub), խտասկավառակների (CD, DVD) ստեղծում, մեծ հեռանկարներ է բացում շրջանավարտների համար: Մշակութային արդյուբերության այս ճյուղի՝ թվային հրատարակության զարգացումը Հայաստանում թույլ կտա թարգմանության, ինչպես նաև նոր թվային արտադրանքի միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Մասնագիտության յուրօրինակությունն ու առավելությունը նաև այն է, որ անհատը հնարավորություն կունենա աշխատանքի տարաբնույթ առաջարկներ ստանալ, ինչպես նաև կատարել դրանք համացանցի միջոցով:

Համադիպլոմավորման վերաբերյալ միջհամալսարանական համաձայնագրի շրջանակում ուսումնառության երկրորդ տարում ուսանողները կուսանեն Սորբոնի համալսարանում և երկու համալսարանի դիպլոմներ կստանան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---