Լոս Անջելեսում լույս է տեսել «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը 4 հունիսի 2014 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում առաջին անգամ լույս է տեսել Մ. Սալպիի «Մեր խաչը» պատմվածքների ժողովածուն: Գիրքը հրատարկվել է Ֆրանսիայում 1921 թվականին հայերեն լեզվով, հետո թարգմանվել է ֆրանսերեն: Գրքի անգլերեն թարգմանությունը Իշխան Ջինբաշյանինն է: Ինչպես գրում է Asbarez-ը, ժողովածուն կազմեց «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը: Նոր հրատարակությունը ներառել է նաև հայերեն բնօրինակի պատկերները: Մ.Սալպին Արամ Սահակյանի կեղծանունն է, նա բժիշկ էր, գրող, լրագրող ու քաղաքական ակտիվիստ: Նա բժշկական ծառայության է եղել թուրքական բանակում Առաջին համաշխարհայինի տարիներին: Ծառայության ժամանակ Սահակյանը հանդիպել է հայ զինվորների ու սպաների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների ծանր վիճակի մասին բռնագաղթից ու եղեռնից հետո: Ավելի ուշ Արամ Սահակյանը բժիշկ է եղել Եգիպտոսի Պորտ Սաիդում գտնվող հայ փախստականների ճամբարում, ինչպես նաև ճամփորդել է Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում: Ցեղասպանությունից մազապուրծ մարդիկ պատմել են Սահակյանին բռնագաղթի սարսափների մասին, նորմալ կյանքին վերադառնալու ու սիրելիների հետ վերամիավորվելու իղձերի մասին, որոնց նրանք կորցրել էին: Սահակյանի դառնությամբ լի ու հուզիչ պատմվածքները անմոռանալի բնավորություններ ու կերպարներ են կերտում, ցույց տալով մի ամբողջ ազգի կատակլիզմը, որն ամեն ինչի դիմակայեց ու վերապրեց: «Մեր խաչը» Սահակյանի վերապրածն է ու խորապես ընկալած ժամանակագրությունը, որոնք ընդմիջվում են մտորումներով իր ժողովրդի ահռելի կորուստների մասին»,-գրել է Հակոբ Մանջիկյանը գրքի նախաբանում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |