Samsung-ը ներկայացրել է կոր էկրանով UHD հեռուստացույցների տեսականին

Samsung-ը ներկայացրել է կոր էկրանով UHD հեռուստացույցների տեսականին

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը ներկայացրել է կոր էկրանով U8000 սերիայի իր առաջին UHD հեռուստացույցը, որի գլխավոր առանձնահատկությունը յուրահատուկ կառուցվածքն է: Կոր էկրանի շնորհիվ դիտողին կարող է թվալ, թե ամբողջովին հայտնվել է պատկերի մեջ: Ճկման շառավիղը 4.2 մ է, ինչը թույլ է տալիս դիտելիս գործարկել պերիֆերիկ տեսողությունը:

Պատկերի Ultra HD որակը նշանակում է, որ այժմ սպառողները կկարողանան տարբերակել պատկերի անգամ ամենափոքր մասնիկները, ինչը մինչև այս հնարավոր չէր:

Ի տարբերություն Full HD-ի, Samsung-ի UHD հեռուստացույցն ապահավում է պատկերի ցուցադրման չորս անգամ բարձր կետայնություն, ինչպես նաև ավելի ճշգրիտ և բնական գունային գամմա:

Samsung-ի բոլոր UHD հեռուստացույցները համալրված են UHD-Upscaling տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ ցուցադրվող HD և Full HD ֆորմատի կոնտենտը գրեթե լիովին վերափոխվում է մինչև UHD: Գույնները մնում են վառ, մանրուքները՝ ճշգրիտ: Գործում է նաև Auto Depth Enhancer տեխնոլգիան, որի շնորհիվ պատկերը ստանում է լրացուցիչ խորություն: Իր հերթին Smart TV–ն դարձել է էլ ավելի հարմար ու այժմ այն նաև ռուսերեն է «հասկանում»:

«Հպարտանում ենք այս նորույթով և համոզված ենք, որ Samsung-ի կոր էկրանով UHD հեռուստացույցով տեխնոլոգիական նորարարության մի նոր ժամանակաշրջան կսկսվի»,- նշել է Հայաստանում Սամսունգ Էլեկտրոնիքսի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը՝ հավելելով, որ UHD Evolution kit-ը, որով համալրված են Samsung-ի բոլոր UHD հեռուստացույցները, թույլ կտա ստանալ բոլոր հետագա ծրագրային թարմացումները:

Այս տարի Samsung-ը բացի UHD հեռուստացուցից ներկայացնում է նաև Curved Full HD TV-ն ու Smart TV-ն: Հեռուստացույցների նոր տեսականին հասանելի կլինի Սամսունգ, Զիգագ, Վեստա խանութ-սրահներում:

Samsung Electronics Co.ՍՊԸ-ն տեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային առաջատարներից է: Անդադար նորարարության և բացահայտումների միջոցով ընկերությունը վերափոխում է աշխարհը` հեռուստացույցները, սմարթֆոնները, համակարգիչները, տպիչները, տեսախցիկները, տնային տեխնիկան, LTE համակարգերը, բժշկական սարքավորումները կիսահաղոդիչները, LED լուծումներով: Ընկերությունն ունի 286․000 աշխատակից աշխարհի 80 երկրում, իսկ տարեկան վաճառքները գերազանցում են 216,7 մլրդ դոլարը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---