Իսլամիստները հարձակվել են Մոսուլի հայկական եկեղեցու վրա

Իսլամիստները հարձակվել են Մոսուլի հայկական եկեղեցու վրա

PanARMENIAN.Net - Իսլամիստական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), խմբավորումը, որը գրոհում է Իրաքի մեծ քաղաքները, հարձակվել է Մոսուլի Սբ Էջմիածին հայկական եկեղեցու վրա, հայտնում է հարևան Դահուկի կրոնական համայնքի ղեկավար Մասիս Շահինյանը:

Հունիսի 10-ին 65 հայ ընտանիքներ քահանայի հետ միասին ստիպված եղան հեռանալ քաղաքից, երբ իսլամիստական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրոհայինները իրենց հսկողության տակ առան Իրաքի երկրորդ քաղաքը:

Իսլամիստական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը գրավել է հյուսիսային Իրաքի քաղաքների մեծ մասը և հայտարարել է Բաղդադը գրոհելու մտադրության մասին, դա լուրջ սպառնալիք է դառնում Իրաքի համար:

Իրաքի հայ համայնքի ղեկավարը հայտնել է, որ երկրում մնացել է 15 000-16 000 հայ, առաջին հերթին Բաղդադ, Բասրա, Քիրկուկ և Մոսուլ քաղաքներում: Մնացել են մոտ 6000 քրիստոնյա ավետարանչականներ: Նրանք բնակվում են երկրի հյուսիսային մասում և Բասրայում, գրում է Asbarez-ը:

Իրաքի քրիստոնյա բնակչության 50 տոկոսն ապրում է Բաղդադում, 30-40 տոկոսն ապրում է հյուսիսում, Մոսուլում, Էրբիլեում, Դահուկում ու Քիրկուկում գտնվող խոշորագույն քրիստոնեական համայնքների հետ:

Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդնեըը, որոնց կենտրոնը գտնվում է Կանդիլի լեռներում Իրաքի հյուսիսում, հայտարարել են, որ իրենց զինյալ խմբավորումները պատրաստ են դիմակայել իսլամիստների գրոհներին ու երաշխավորում են անվտանգ միջանցք քրդերի, արաբների, թուրքմանների ու հայերի համար, որոնք ապրում են Հյուսիսային Իրաքում և ստիպված են լքել իրենց տները:

Հյուսիսային Իրաքի ինքնավար Քրդստանի ղեկավարությունը մեծ քանակության «պեշմերգաների»՝ գրոհայինների դեմ պայքարող զինվորական ստարաբաժանումներ է կուտակել: ՔԱԿ գրոհայինները համակարգում են գործողությունները նրանց հետ:

2 օր առաջ Իրաքում գրոհայինները կայծակնային գրոհի արդյունքում պատանդ վերցրեցին Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներին: Թուրքիան զգուշացրել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրոհայիններին, որ անհապաղ կարձագանքի, եթե երկրի 80 քաղաքացիներից գոնե մեկը տուժի: Պատանդների թվում են Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, երեք երեխաներ և դիվանագիտական ներկայացուցչությանը կցված թուրքական հատուկ ծառայությունների մի քանի անդամներ:

ՆԱՏՕ-ի դեսպաններն արտակարգ հանդիպում են հրավիրել Բրյուսելում Անկարայի հարցումով, իսկ թուրք վարչապետ Էրդողանը հանդիպել է նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հետախուզության ղեկավարի ու գլխավոր շտաբի պետի հետ, ինչպես նաև քննարկել է իրավիճակը հեռախոսով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, որը միջադեպի պատճառով ընդհատել է այցն ԱՄՆ, «այժմ ամենակարևորը անձնակազմն ու նրանց ընտանիքներին ողջ և առողջ Թուրքիա վերադարձնելն է: Լինի դա Սիրիայում, թե Իրաքում, բոլոր նրանք, ովքեր սպառնում են մեր մարդկանց կյանքին, համապատասխան արձագանք կստանան, ըստ արժանվույն: Ոչ ոք չի կարող փորձել Թուրքիայի վճռականության ու նպատակասլացության աստիճանը»:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արագ առաջխաղացումն Իրաքի հյուսիսում լրացուցիչ սպառնալիք է հարևան Թուրքիայի համար, որն արդեն ստիպված է դիմակայել իսլամիստների հարձակմանը Սիրիայի հետ նրա սահմանի մոտ:

Թուրքիան սերտ տնտեսական ու քաղաքական կապեր ունի Մոսուլից դեպի հյուսիս գտնվող իրաքյան Քրդստանի հետ, որը դեռ հարձակման չի ենթարկվել: Անկարան պաշտպանում է տարածաշրջանում բնակվող թուրքոմանների (թուրքմենների) փոքրամասնության շահերը:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---