Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու. Ադրբեջանը երաշխավորում է անվտանգությունը

Հայ պատգամավորները կմեկնեն Բաքու. Ադրբեջանը երաշխավորում է անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հունիսի 15-ին կմեկնեն Բաքու` մասնակցելու հունիսի 16-18-ը կայանալիք Rose Roth սեմինարին: Թևան Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանը ներկայացրել է հայ պատգամավորների անվտանգության համար անհրաժեշտ համապատասխան երաշխիքները:

Ավելի վաղ Կորյուն Նահապետյանն ասել էր, որ սեմինարին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ օրակարգը բավականին հագեցած է և ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց, գրում է Panorama.am-ը:

«Սեմինարի օրակարգում չկա մի հարց, որը չլինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- նշել էր նա:

Հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովիRose Rothսեմինարը: Հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցել դրա աշխատանքներին:

«Եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ տա, ապա մեր երկրից երկու պատվիրակ կմեկնի Բաքու: Մենք նաև հանդես ենք եկել առաջարկով, որ հաջորդ տարիRose Rothսեմինարն անցկացվի Երևանում»,-մանրամասնել է Նահապետյանը:

Rose Rothեռօրյա սեմինարներ Երևանում անցկացվել են նաև 2005-ի հոկտեմբերին և 2010-ի մարտին: Սեմինարների շրջանակներում քննարկել են ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, պաշտպանական և ոստիկանական համակարգերի բարեփոխմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---