Սիրիական բանակը մտել է Քեսաբ

Սիրիական բանակը մտել է Քեսաբ

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը ներխուժել է Քեսաբի կենտրոնական հրապարակ: Այդ մասին հայտնում է Shamtimes.net կայքը ռազմական աղբյուրներին հղումով: Հրապարակում բարձրացվել է սիրիական դրոշը, հնչում են հաղթական կոչեր:

Այդ նույն աղբյուրների տվյալով, Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանը, որպեսզի պարտություն կրած իսլամիստները չկարողանան ապաստանել Թուրքիայում, հայտնում է Yerakouyn-ը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---