Մատչելի սակագներ ռոումինգում. Ընդամենը 55 դրամ/րոպե ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

Մատչելի սակագներ ռոումինգում. Ընդամենը 55 դրամ/րոպե ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ից սեպտեմբերի 16-ը Վրաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում և Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են զանգեր ստանալ և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան ընդամենը 55 դրամ/րոպե սակագնով:

Նախկինում Վրաստանում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 80, իսկ նշված մյուս երկրներում՝ 260 դրամ/րոպե: Իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը կազմում էր. Վրաստանում՝ 65, իսկ մյուս երկրներում՝ 390 դրամ/րոպե:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---